Թե ինչպես ՀԱՅԸ փրկեց բուլղարական քաղաքը՝ իր կյանքը վտանգելով. նրա անունով Բուլղարիայում փողոց է անվանակոչվել

Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում, որը գտնվում է Ստամբուլից Արևմտյան Եվրոպա երկաթուղային գծի վրա, կա մի փողոց, որը անվանակոչվել է ոմն Հովհաննես Սևաջյանի անունով:

Սևաջյանը եղել է երկաթուղային կայարանի տեղական պետը և կրիպտոգրաֆը 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, որը բուլղար ժողովրդին ազատել էր թուրքական լծից։

Երբ մոտեցան ռուսական զորքերը, թուրք գլխավոր հրամանատարը հրամայեց Պազարջիկի զինվորական պարետին՝ «հրկիզել քաղաքը և վտարել բնակչությանը»։

Պազարջիկ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
603717_10151612023443287_1569024892_n.jpg

Կոդավորված հրամանը ժամանեց կայարան, երբ Սևաջյանի աշխատասենյակում թուրք զորապետեր կային։ Կյանքը վտանգելով՝ Սևաջյանը հեռագիրը մեկնաբանեց հակառակ իմաստով։ Այն է, որ քաղաքը և նրա բնակիչները պետք է փրկվեն:

Ստուգումից խուսափելու համար Սևաջյանը կուլ տվեց նախնական հաղորդագրության տպագրված տեքստը։ Որոշ ժամանակ անց ռուսական զորքերը մտան քաղաք, որին ավերումից փրկվել էր ՀԱՅԸ իր խիզախությամբ և հնարամտությամբ։

Հատված Դևիդ Լանգի «Հայեր. Ստեղծագործ ժողովուրդը» գրքից: