Հալեպի ու աշխարհի «ՍԻՐՏԸ»-ը. ո՞վ է հազարավոր կյանքեր փրկած ՀԱՅ ԲԺԻՇԿ-ՍՐՏԱԲԱՆԸ, ով իր ամբողջ կյանքը նվիրեց ՀԱՅ ժողովրդին
Մեծ եղեռնի օրերին երկու հայ որբուկների արաբներն են տիրություն անում։ Լուսածինին՝ աղջիկը, մեծանում է մուրացկանի ընտանիքում, Պետրոսը՝ տղան, գյուղապետի ընտանիքում։

Սովորաբար այսպիսի դեպքերում հայ որբերը մեծանում էին արաբական օրենքներով ու տարիների ընթացքում կորցնում էին իրենց ինքնությունը։
Որբերի համար արաբ տերերն իրենք էին գտնում զույգերի, իրենք էին ամուսնացնում իրենց ավանդույթներով։
Պետրոսի հետ էլ նույնը պիտի տեղի ունենար, եթե չկարողանար համոզել աղային ամուսնացնել հարևան ընտանիքում մեծացող Լուսածնի հետ։ Գյուղապետը, որը հայրություն էր անում Պետրոսին, ընդառաջում է։

Լուսածինի ու Պետրոսի որդին՝ Պետրոս Բոյաջյանը, հայտնի ու անվանի սրտաբան էր Հալեպում, բայց կյանքի վերջին տարիներին որոշում է գալ Հայաստան ու այստեղ ապրել։ Նա ընդունվում է Մխիթար Հերացուն անվան Բժշկական ինստիտուտ: Նա դառնում է համալսարանի լավագույն ոշրժանավարտներից մեկը և մեկնում է Հալեպ, որտեղ՝ որպես բժիշկ-սրտաբան ավելի է կատարելագործվում:
Սակայն նրա կյանքը պատկանում էր իր հայրենիքին: Նա իր կյանքը տեսնում էր Հայաստանի ամենք քարի մեջ: Նա իր կյանքի ընթացքում հասցրեց փրկել բազմաոիվ մարդկանց, սակայն նա նույնպես տառապում էր հիվանդությամբ: Պերոսի աղջիկը մի դեպք է հիշում.
«Մահանալուց մի քանի ժամ առաջ, երբ հիվանդանոցում էինք, հայացքը հառեց պատուհանից դուրս, նայեց ու ասաց՝ ինչ սիրուն են մեր քաղաքի շենքերը: Չէ~, նորակառույցները չէ, այլ նրանք, որ իմ երկրի հին շունչն են պահում»…