Թուրքիայում հայտնաբերվել է հին ՀԱՅԿԱԿԱՆ քարե գիրք. որտե՞ղ է այն այժմ պահվում

Պատմական Արևմտյան Հայաստանում՝ Հին Խարբերդի տարածքում, հայ փորագրություններով հին քարե գիրք է հայտնաբերվել։

A Stone Book in Kharberd – Historical Armenia - Art-A-Tsolum
A Stone Book in Kharberd – Historical Armenia - Art-A-Tsolum

Այն հայտնաբերվել է Էլյազիգ քաղաքում (Պատմական Խարբերդ) հնագիտական պեղումների ժամանակ, որը գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում՝ Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու մոտակայքում։

Քարե գիրքը ունի 80 սմ x 53 սմ չափսեր և մոտ 165 տարեկան է: Հարկ է նշել, որ Խարբերդի Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում։

Հաղորդվում է, որ քարե գիրքը փոխանցվել է Էլյազիգի Պատմական թանգարանին։