Հրազդանի Սուրբ Աջ վանք․ վանքի անվան հետաքրքիր պատմությունը

Սուրբ Ստեփանոս կամ ինչպես շատերին է հայտնի Սուրբ Աջ վանքը գտնվում է Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասից 3-4 կմ հս-արմ։ Եկեղեցին ըստ վկայությունների կառուցվել է 10-14-րդ դարերում, սակայն կառուցողը հայտնի չէ։ Ինչպես նաև հայտնի չէ եկեղեցու մասին մանրամասն տեղեկություն։

Եկեղեցին մեզ հասել է գրեթեթ ավերված վիճակում, վայց այժմ այն վերականգնվում է։ Ցավոք եկեղեցու քարերից չեն պաահպանվել, որպեսզի օգտագործվեն շինարարության ժամանակ, դրա համար էլ օգտագործվում են նոր քարեր։ Եկեղեցին կառուցված է եղել սրբատաշ քարերով։ Միանավ սրահ է եղել։ Ներսից ունի երկու աղոթատուն, որոնց մուտքի ճակատին քանդակված են խաչաքանդակներ։ Առանձնահատուկ է այն փաստը, որ եկեղեցում բացակայում է խորանը։ Բացի աղոթատների մուտքի ճակատին քանդակված խաչաքանդակներից, եկեղեցու ներսում ևս առկա են մի քանի խաչաքանդակներ, որոնցից մեկը նման է հրեական խաչի։

Բայց ամենից հետաքրքիրը այս եկեղեցու երկրորդ անվան պատմությունն է։ Ըստ այդ պատմության ուխտավորներից մի կին ամեն կիրակի գնում էր վանքի ավերակների մոտ և աղոթում։ Մի անգամ երբ կինը, որն արդեն հղի էր, հերթական անգամ գնում էր աղոթելու, տապից ուշագնաց է լինում։ Աստված տեսնելով այդ իր աջ ձեռք համարվող Գաբրիել Հրեշտակապետին հրամայում է, որ նա իջնի երկնքից և օգնի հղի կնոջը։ Գաբրիել հրեշտակապետը կատարում է Աստծո խոսքը և իջնում է վանք։ Նա իր աջ ձեռքը դնում է գետնին և այնտեղ աճում է մի հաստաբուն ծառ, որի ճյուղերը տարածվում են չորս կողմով ու իր ստվերի մեջ է առնում ամբողջ վանքը։ Այստեղից էլ առաջացել է վանքի Սուրբ Աջ անվանումը։ Ցավոք վանքի վերանորգմանը խանգարելու պատճառով ծառը հատվել է։