22 կախաղանները. ինչպե՞ս ՀԱՅԵՐԸ վարվեցին այն ՍՏՈՐ ԴԱՎԱՃԱՆԻ հետ, ով ԹԱԼԵԱԹԻՆ էր մատնել ՎՐԵԺԻ ԳԱՂՏՆԻ ԾՐԱԳԻՐԸ
1913 թվականի սեպտեմբերի 7-ին Ռումինիայի Կոստանցա քաղաքում գումարվում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության` ՍԴՀԿ 7-րդ պատգամավորական ժողովը:
Երիտթուրքերը վարում էին բացահայտ հայատյաց քաղաքականություն, իսկ Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո հայության կյանքը որևէ ձևով բարեփոխված չէր, և ժողովի անդաները որոշում են անցել անօրինական գործունեթյան:
Ընդունվում է գաղտնի որոշում՝ ահաբեկչության միջոցով սպանել Երիտթուրք ղեկավարներից ոմանց, մասնավորապես՝ Իսմայիլ Էնվերին և Մեհմեդ Թալեաթին:

Ահաբեկիչները Եգիպտոսից տեղափոխվում են Կ. Պոլիս՝ սպասելով մահափորձն իրագործելու պատեհ առիթին:
Սակայն ՀԱՅՆ իր դավաճաններով միշտ անպակաս է եղել: Ամբողջ ծրագիրը ձախողվում է ներքին դավաճանության հետևանքով:
Գաղտնի ժողովին մասնակցած Արշավիր Սահակյանը՝ Արթուր Յասյան կեղծանունով, թուրքական ոստիկանությանը մատնում է Երիտթուրք ղեկավարներին ահաբեկելու Կոստանցայի ժողովի գաղտնի որոշումը:
Թալեաթի հրամանով սկսվում են Հնչակյանների դեմ հալածանքները, ձերբակալվում է 120 հոգի: 1914թ. հուլիսի 16-ին Պոլսում ձերբակալված Հնչակյան ղեկավարների դատավարությունը սկսվում է 1915-ի ապրիլի 28-ին:
1915թ. հունիսի 14-ին ռազմական դատարանի վճռով մահվան են դատապարտվում 22 Հնչակյաններ:

22 Հնչակյանների մահապատիժը գործադրվում է 1915-ի հունիսի 15-ին Սուլթան Բայազիդ հրապարակում: Կախաղան են հանվում ՍԴՀԿ նշանավոր գործիչներիը: Սակայն ստոր դավաչանը նույնպես անպատիժ չի մնում:
Արշավիր Սահակյանը, ով թուրքական ոստիկանությանը մատնել էր իր կուսակիցներին և որի ցուցումներով էին կատարվել ձերբակալությունները, սպանվում է 1919-ին Ադանայում՝ «Հնչակյան վրիժառու» գործողության արդյունքում: