Իրանա-իրաքյան պատերազմի ՀԱՅ նահատակները. քանի՞ ՀԱՅ Է զոհվել և որտե՞ղ է գտնվում նրանց նվիրված հուշարձանը
Թեհրանում գրեթե 3 տարի է, ինչ տեղադրվել է Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ զոհված 140 հայ նահատակների հիշատակին նվիրված քանդակ: Բացման արարողությանը ներկա էին Թեհրանի հայ համայնքի պաշտոնական անձինք և ներկայացուցիչներ: Պաշտոնական անձինք շնորհակալություն են հայտնել հայերին 1980-88 թվականների պատերազմի ժամանակ իրենց երկրի պաշտպանության գործում ունեցած դերի համար:

Իրանա-իրաքյան պատերազմին (1980–1988), որը զինված հակամարտություն էր Իրաքի և Իրանի միջև, նախորդել էր Իրանի և Իրաքի միջև տարածքային վեճերի շարքը, որոնք պայմանավորված էին նրանով, որ Իրաքը ցանկանում էր նավթով հարուստ Խուզեսթան նահանգը նրա արաբական բնակչության և Շաթ էլ Արաբ գետի արևելյան ափի հետ առանձնացնել Իրանից: Պարսից ծոցում առաջատար դիրք գրավելու համար Իրանի և Իրաքի միջև քաղաքական մրցակցությունը նույնպես պատերազմի հիմնական պատճառ է դարձել:
Իրանա-իրաքյան պատերազմը սառը պատերազմի վերջին խոշոր հակամարտությունն էր և 20-րդ դարի ամենաերկար զինված հակամարտություններից մեկը:
1979 թվականին Իրանում տեղի ունեցավ Իսլամական հեղափոխություն Այաթոլա Խոմեյնիի ղեկավարությամբ։ Վախենալով, որ շարժումը տարածվելու է Իրաքի վրա, որտեղ բնակչության մեծ մասը, ինչպես և Իրանում, շիաներ էին, Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը սկսեց պատրաստվել պատերազմին։