Ինչո՞ւ էր Ջոլին ցանկանում Հայաստանից երեխա որդեգրել․ նրանք այցելե՞լ են Հայաստան

Անջելինա Ջոլին ցանկանում էր երեխա որդեգրել Հայաստանից, թեև նրա ամուսին Բրեդ Փիթը ըստ մի շարք լրատվական աղբյուրների, նախընտրում էր հնդիկ երեխա որդեգրել։

Որդեգրման մասին քիչ մանրամասներ են հայտնի, քան որ այս ամենը կատարվում էր գաղնիության մեջ։ Միաժամանակ նրանք պետք է որդեգրման ստանդարտ ընթացակարգ անցնեին՝ ներկայացնելով բոլոր երաշխիքները, որ կկարողանան խնամել երեխային ։

Այլ լրատվական աղբյուրներ, վկայակոչելով զույգի ընկերներին, հայտնում են, որ Բրեդն ու Անջելինան արդեն այցելել էին Հայաստան, շփվել երեխայի հետ։

Խոսելով Անջելինայի ընտրության պատճառների մասին՝ լրատվական աղբյուրները հայտնում են․  «Պատճառներից մեկը, թե ինչու է Անջելինան ցանկանում Հայաստանից երեխա որդեգրել, այն է, որ նա կարծում է, որ հայ երեխան հիանալի կերպով կհամապատասխանի իր աֆրիկացի, կամբոջացի և վիետնամցի երեխաներին»:

Հետագայում, սակայն, Ջոլիի և Փիթի հարաբերությունները լարվեցին և այս գործը կիսատ մնաց։