« Երբեք մի հանձնվեք, անգամ, երբ բարակ թելից եք բռնված, կարող եք ձեր ուզածին հասնել». Քարդաշյանը փաստաբա՞ն

Բոլորիս է հայտնի, որ Քարդաշյանը ցանկացել էր փաստաբան դառնալ 2018 թվականին Սպիտակ տուն կատարած այցից հետո: Նրան հաջողվել էր նախագահ Դոնալդ Թրամփին համոզել ներում շնորհել Էլիս Մերի Ջոնսոնին, որը դատապարտվել էր ցմահ ազատազրկման թմրանյութերի վաճառքի հետ ունեցած առնչության մեղադրանքով: Կինը բանտում գտնվելու 20 տարիների ընթացքում օրինակելի վարք էր ցուցաբերել:Այն ժամանակ այդ մտահղացմանը շատերը թերահավատորեն մոտեցան:

Եվ ահա այսօր՝   2021-ին, Քարդաշյանն ինստագրամյան  իր էջում հայտնել է, որ հաջողությամբ է հանձնել Կալիֆորնիայի փաստաբանների կոլեգիայի վկայագրված քննությունը:

«Նայելով հայելու մեջ՝ ես իսկապես տեսնում եմ կնոջ, որով հպարտանում եմ, եւ որն էլ չի նայում հետ: Իրավագիտության ոլորտում իմ անցած ճանապարհը հեշտ ու պարզ չէր: Գիտեմ, որ հայրս շատ հպարտ կլիներ, բայց նաեւ զարմացած՝ իմանալով, թե ինչպիսի ուղի եմ հիմա անցնում: Նա ուսման մեջ իմ ամենալավ գործընկերը կլիներ»,- գրել է Քիմը, որի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, Միացյալ Նահանգներում հայտնի փաստաբան է եղել:

Գրառումը Քարդաշյանն ավարտել է հուզիչ ուղերձով իր հետեւորդներին. «Երբեք մի հանձնվեք, անգամ, երբ բարակ թելից եք բռնված, կարող եք ձեր ուզածին հասնել: Պարզապես տրամադրվեք ու արեք դա, քանի որ այնքան հաճելի է, երբ նոր մակարդակի եք անցնում»: