Ովքե՞ր կարող են կնքահայր դառնալ․կարևոր փաստեր, որոնց մասին պետք է իմանալ

«Կնքահայր» կամ «քավոր» հասկացողությունը եկել է առաջին դարերից: Այն ժամանակ նրանք կոչվում էին վկայող: Նա այն անձն էր, ով նորադարձ հավատացյալին բերում էր քրիստոնեական համայնք, վկայում, որ նա կարող է անդամագրվել տվյալ համայնքին և արժանի է մկրտության: Դարերի ընթացքում այդ մարդը դարձել է կնքահայր (քավոր), բայց ըստ խորհրդի բուն էության նույն վկայողն է:

knqahayr

Կնքահոր հիմնական պարտականությունը հոգևոր և քրիստոնեական դաստիարակությամբ զբաղվելն է:
Հայկական ընտանիքներում և կենցաղում կնքահայրը կամ քավորը հատուկ տեղ և դեր ունի: Առանց նրա չի կատարվում ոչ մի ընտանեկան իրադարձություն, իսկ ավանդական երկրորդ կամ երրորդ կենացը հաստատ հնչում է կնքահոր կամ քավորի պատվին: Սակայն մինչև կնքահորն ընտրելն ընտանիքը կանգնում է մի շարք հարցերի առաջ:

Մկրտվողի հարազատ եղբորից, հայրիկից և պապիկից բացի՝ ցանկացած մարդ: Կնքահայրը պետք է լինի մկրտված, չափահաս տղամարդ: Եկեղեցու ավանդույթի համաձայն նախընտրելի է, որ կնքահայրը լինի կամ հեռու բարեկամ կամ ընդհանրապես արյունակցական կապ չունենա, քանի որ կնքահոր անձի ընտրության նպատակն է, որ մկրտվողի կողքին ավելանա նրա մասին հոգացող ու հավատավոր ևս մեկը: Կնքահայր ընտրելիս կարևոր է նկատի ունենալ, որ վերջինս լինի բարեպաշտ քրիստոնյա և ունենա օրինակելի ընտանիք: Որպես կնքահայր կարող է հանդես գալ նաև հոգևորականը: