Լքված և ավերված գեղեցկություն․ ահա թե ո՞ր վանքի մասին է խոսքը

Նեղուցի, Նեղոսի վանքը կամ Արզականի Սուրբ Աստվածածին եկեղեցին գնտվում է Կոտայքի մարզի Արզական գյուղում։ Վանքը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում՝ գյուղի կենտրոնից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք։

KONICA MINOLTA DIGITAL CAMERA

Վանքը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որին հարում է մեծ գավիթ։ Եկեղեցուց և գավիթից հարավ մնացել են երկու իրար կից ուղղանկյուն հիմքի փորվածքներ։ Տեղում մնացել են դուռը և չորս սյուները։ Ավելի հեռու բլրի վրա գերեզմանոց է և փոքր մատուռ փոքր դամբարանով։

Սուրբ Աստվածածին եկեղեցու երեք պատերը կանգուն են մնացել, մինչդեռ հարավային պատը փլուզված է։ Կանգուն են մնացել գմբեթը պահող կոնստրուկցիայի մի հատվածը, ինչպես նաև արևմտյան պատին եկեղեցու գավիթ տանող միասնական պորտալը։ Պատերին հանդիպում են փորագրություններ, որոնք վկայում են 13-րդ դարի մասին։

KONICA MINOLTA DIGITAL CAMERA

Վանքի անվան հետ կա երկու ենթադրություն․ առաջինը՝ Նեղուց, իբրև ջրային նեղուց հիշեցնող ճանապարհի անվանումն է, որը կապում է գյուղը վանքի հետ: Եվ երկրորդ տարբերակը՝ ի նշան վաղքրիստոնեական ճգնավոր Նեղոս (Նեղուց) Ալեքսանդրացու ։