Ադրբեջանցիները վստահ են, որ իբր Հենրիխ Մխթարյանը պատերազմել է իրենց դեմ․ ե՞րբ՝ չգիտեն
Ադրբեջանցիները միշտ էլ չեն սիրել հայերին և փորձել են հայերիս հաջողությունները վերագրել իրենց։ Եթե չի ստացվում անմիջապես հաջողությունը վերագրել, ապա ադրբեջանցները փորձում են ցույց տալ, իբրև թե իրենք են նպաստել հայերի հաջողություններին։
Այդպես, երբ դեռ հայազգի հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում էր հանդես գալիս, մի հետաքրքիր դեպք պատահեց։ Մխիթարյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ մինչև Հայաստանից հեռանալը՝ 20 տարեկանում մեկնել է բանակ ծառայելու։ Այս արտահայտությունց ադրբեջանցիները պարզապես խուճապի մեջ ընկան։ Ալիևյան կայքերից մեկը Մխիթարյանի հարցազրույցի այս դրվագին անդրադառնալիս այն վերնագրել է՝ ««Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստը պատերազմել է Ադրբեջանի դեմ»»։

Մաթեմատիկայի մեծ գիտակ պետք չէ լինել, հասկանալու համար, որ եթե 1989 թվականին ծնված Մխիթարյանը բանակ է մեկնել 20 տարեկանում, ապա դա եղել 2009 թվականը։ Իսկ այդ տարիներին պատերազմ պարզապես տեղի չի ունեցել։
Սա նրանց համար դեռ փոքր ստերից է, ստերին պարզապես չափ ու սահման չկա։ Հնարավոր է շուտով նաև գրեն, թե Հենրիխ Մխիթարյանն անգամ գերի է տարվել Ադրբեջան և հենց այնտեղից էլ սկսել իր ֆուտբոլային փայլուն ապագան։