«Բալթյան արծիվ»-ը. ո՞վ էր Սովետական Միության երկնքում ճախրող ամենագնահատված ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆ

Նրան հիշում են որպես «Բալթյան արծիվ» ու «երկնքում ճախրող մարդ»։ Խոսքն իհարկե Սովետական Միության կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի մասին է:

Նա ծնվել է 1913 թվական մարտի 28-ին, Ելիզավետպոլի նահանգի Շուշի քաղաքում։ Ծնողների հետ տեղափոխվել է Երևան, որտեղ սովորել է Գորկու անվան դպրոցում։ Հինգերորդ դասարանից սկսած հետաքրքրվել է ավիացիայով և ավիամոդելավորմամբ։ Հաղթել է Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում և Բաքվում անցկացվող ավիամոդելավորման մրցույթներում։

Ձեզ մի հերոսական դրվագ ենք ուզում պատմել ՀԱՅ ՀԵՐՈՍԻ ՄԱՍԻՆ:

Ամեն անգամ պատերազմից վերադառնալուց հետո, օդաչու Նելսոն Ստեփանյանը գնում էր այնտեղ, որտեղ երեխաներ ու երիտասարդներ շատ լինեն։ Հերթական անգամ մի մանկապարտեզում տեսնում է, որ երեխաներից մեկը մետաղական նշան է ամրացնել կրծքի ձախ կողմում։

-Էդ ի՞նչ ես ամրացրել կրծքիդ,- զարմացած հարցնում է օդաչու հերոսը։
-Օդաչու Նելսոն Ստեփանյանի շքանշանից։ Որ մեծանամ, ուզում եմ Նելոսոն Ստեփանյան դառնալ,- պատասխանում է փոքրիկը։

Հայ օդաչու, Սովետական Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը 31 տարեկանում հասել էր այնպիսի բարձունքի, որին շատերը չեն հասնում ողջ կյանքի ընթացքում։