«Երբ հանդիպեցին նրանց հայացքները թուրքը զգաց, որ իրեն հենց ՀԱՅԻ ԱՉՔԵՐ ԵՆ ՆԱՅՈՒՄ». ո՞ր էր եղեռնագործներին շանսատակ արած ՀԱՅ ՎՐԻԺԱՌՈՒՆ

Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգում՝ վիլայեթում, Փշատիկ անունով մի գյուղ կար, գյուղում՝ Սամվել անունով մի շատ բարձրահասակ մարդ։ Հենց իր բարձր հասակի համար էլ նրան կոչում էին «Էրգան»։ Այս մարդը Երկանյանների տոհմի նախնի էր. իսկ ինչո՞վ էին առաձնահատուկ Երկանյանները…

Երկանյանների մի ճյուղի զավակներից էր վրիժառու Արամ Երկանյանը, որ ծնվել է 1900 թվականին Էրզրումում։ Նա դեռ պատանի էր, երբ թուրքերի կողմից արված գազանությունների, հայ ժողովրդի զանգվածային տեղահանության ու կոտորածների ականատեսն է դառնում։ Թափված արյան վրեժը հանելու համար նա անդամագրվում է «Նեմեսիսին»։

1919 թվականին Թիֆլիսի Երևանյան հրապարակում Արամ Երկանյանը գնդակահարում է Ադրբեջանի ռազմական նախարար Ղասիմբեկովին, ապա Ադրբեջանի խորհրդի նախագահ Աղաևին, 1920 թվականին սպանում Բաքվի և Շուշիի կոտորածների կազմակերպիչ Ֆաթալի Խան Խոյսկուն։

Նոր առաջադրանք ստանալուց հետո Արամը մեկնում է Իտալիա։ Այս անգամ նրա թիրախում Բեհաէդդին Շաքիրն էր։ Մի քանի օր անց Արամը հասնում է Հռոմ, այնտեղից՝ Վիեննա` միանալով «Նեմեսիս» գործողության կազմակերպիչ Շահան Նաթալիին։

1922 թվականին 6 հոգուց բաղկացած վրիժառուների խումբը Նաթալիի գլխավորությամբ մեկնում է Բեռլին։ Սկսվում են Շաքիրին հետապնդելու աշխատանքները։ Արամը լավ էր տիրապետում գործողության պլանին։ Հետապնդումների արդյունքները պարզում են, որ Շաքիրը վտանգ էր զգում, այդ պատճառով էլ տնից դուրս էր գալիս միայն թիկնապահի ուղեկցությամբ։

Հենց փողոցում Արամն ու Շաքիրը հանդիպում են, հանդիպում են նրանց հայացքները։ Ասում են՝ թուրք դահիճն այլայլվում է, զգում է, որ նրան հայի աչքեր են նայում` Արամ Երկանյանի աչքերը։