Շարունակելով բացահայտել հայկական հոգևոր հարստությունը․ ծանոթանանք Մաքրավանքի հետ

Վանական համալիրը գտնվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի հյուսիս-արևմտյան մասում՝ Մաքրավան թաղամասում։ Վանական համալիրը կառուցվել է 9-13-րդ դարերում։ Համալիրը բաղկացած է երեք հիմնական մասերից՝ Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Կաթողիկե եկեղեցիներից, գավթից ու օժանդակ շինություններից: Մաքրավանքի վանական համալիրը օծել է Արշարունի կաթողիկոսը` 990 թվականին։

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին սրբատաշ քարից կառուցված միանավ կենտրոնագմբեթ կառույց է, խաչաձև հորինվածքով: Արևելյան կողմից եկեղեցին շրջապատված է միջնադարյան զարդանախշ խաչքարերով: Արևմտյան կողմում գտնվում է գավիթը, որը մասամբ է պահպանվել: Որոշ հետազոտողների կարծիքով գավթի տեղում եղել է հեթանոսական մեհյան և այստեղ է գտնվել Միհրի արձանը, դրա մասին են վկայում տարածքում գտնվող տարբեր քարաբեկորները:

Սուրբ Կաթողիկեն կառուցվել է 13-րդ դարի առաջին տասնամյակում Գագիկ Շահնշահ Բագրատունու և նրա որդի Սմբատ իշխանի միջոցներով: Այն երկար տարիներ եղել է Բագրատունյաց Հայաստանի նշանավոր հոգևոր կենտրոններից մեկը:

Այժմ եկեղեցին գտնվում է կանգուն վիճակում և դասվում է գործող եկեղեցիների շարքին։