Սիրուշոյի այս երգը, շատերը համարեցին երգչուհու դժբախտ սիրո հետևանք
Սիրված ու տաղանդավոր երգչուհի Սիրուշոն միշտ ստեղծել է այնպիսի երաժշտություն, որը առաջին հերթին ճաշակ է թելադրել ու միաժամանակ մեծ զգացմունքայնություն հաղորդել իր երկրպագուներին։ Աշխարհի տարբեր երկրներում մենահամերգներով հանդես եկող՝ երգչուհին, ոչ միայն սիրված է հայերի կողմից, այլ նաև օտար ազգերի։ Նրա ստեղծած երաժշտությունն լսում են նաև այնպիսի ազգեր, որոնք մինչ այդ պահը Հայաստանի տեղն անգամ չգիտեին։

Երգչուհին ի տարբերություն շատ այլ երգիչների, հավատրիմ է մնացել իր ոճին և չի ընկել ռեստորանային երաժշտության հետևից։ Սա թերևս ամենից գնահատելի փաստն է։ Տարիներ առաջ երգչուհին նկարահանեց «Հավատում եմ» երգի տեսահոլովակը, որը միանգամից սիրվեց երկրպագուների կողմից։ Շատերը այդ երգի տողերը վերագրեցին երգչուհուն ու մտածեցին, թե այն նրա դժբախտ սիրո մասին է խոսում։
Իրականում, երգչուհին այս մասին մի քանի անգամ խոսել է ու ասել, որ այն գրված է եղել կոնկրետ մարդու համար, ու ինքը կատարել է այն։ Ամեն դեպքում, շատերը այդպես էլ չհավատացին այդ ժամանակ երգչուհուն, մինչև տարիները ցույց տվեցին, որ Սիրուշոն երջանիկ ընտանիք է ստեղծել ու ամնեևին դժբախտ կնոջ կյանքով չի ապրում։ Այն բոլոր երգերը, որ կատարում է երգչուհին պետք է չէ պարտադիր վերագրել նրան։