ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիլվա Կապուտիկյանի դաժան սիրո պատմությունը

Սիլվա Կապուտիկյանը ծնվել է 1919 թվականի հունվարի 20-ին, Երևանում, Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը «Պատասխան Թումանյանին», որը 1933 թվականի դեկտեմբերին տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Նրա հայրը՝ Բարունակ Կապուտիկյանը, ազգային գործիչ էր, խմբագրիչ, որը մահացել է 1919 թվականին՝ դստեր ծննդից ամիսներ հետո, խոլերայից։