Ինչպիսի՞ն է եղել Տիգրան Մեծն իրականում․ վերականգնվել է արքայի պատկերը

Տիգրան Երկրորդ Մեծ արքան հայտնի է հայերիս շրջանում, քանի որ նրա գահակալության ընթացքում կերտվել են Հայոց պատմության անջնելի դրվագներ ու էջեր։ Տիգրան Մեծ արքան, լինելով բացառիկ առաջնորդ, կարողացել է Հայաստանը ծովից ծով դարձնել։ Նա թագավորել է մ․թ․ա 95-55 թվականներին և մահանալով գահը թողել է որդուն՝ Արտավազդին։

Տիգրան Մեծի տեսքը հայտնի չէ ոչ ոքի։ Պատկերը պահպանվել էր միայն դրամների վրա, որոնք հատվում էին Տիգրանակերտում՝ արքայի պատկերով։

Վերջերս, սակայն փորձ է արվել վերականգնելու Արքայից արքայի պատկերը։ Վերականգնվել է նաև արքայի խույրը՝ գլխին դրված թագը։

Ի դեպ, նկատելի է, որ պատկերում Արքայից արքան կրում է ականջօղ։ Այս զարդը գրավում է շատերի ուշադրությունը, սակայն նշենք որ ականջներին զարդ կրել ամեն մեկին չէ, որ թույլատրվում էր։ Խոսքը բնավ կին կամ տղամարդ լինելու մասին չէ, այլ իշխանություն ունեցողների։ Տիգրան Մեծի գահակալության տարիներին և դրանից առաջ ականջօղ կրել կարել էր միայն արքաներին։