«Ես կարող եմ այնպես անել, որ իմ ձայնը լսելի լինի ամբողջ աշխարհում». թուրք գրող, ով բանտում ՀԱՅՈՑ ցեղասպանության մասին գիրք է գրել. ի՞նչն է նրան դրդել նման քայլի
Թուրք գրող Ահմեդ Ալթանը, ով 2016 թվականին ձերբակալվել էր պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով, երկար տարիներ աշխատել է «Օսմանյան քառյակ» վեպի վրա: Գրքի չորրորդ և եզրափակիչ մասում նկարագրվում են Հայոց ցեղասպանության հետ կապված իրադարձությունները:
Ալթանը վեպի վրա աշխատանքը սկսել է դեռևս 1998 թվականին։ Գրողը գիտեր, որ գիրքը գրելու գործընթացը երկար կլինի, քանի որ նման աշխատանքը պահանջում է լուրջ և խորը հետազոտություններ:

Ալթանն արդեն հայտնի է Հայոց ցեղասպանության մասին իր հրապարակային ելույթներով, չնայած նրան, որ այդ թեման փաստացի արգելված է Թուրքիայում։ Այս թեմայի խոսնակները հեշտությամբ կարող են հայտնվել բանտում՝ Թուրքիային վիրավորելու մեղադրանքով։ Այն հարցին, թե ինչու է նա որոշել այդ թեմային անդրադառնալ իր աշխատանքում, Ալթանը պատասխանել է.
«Ես կարծում եմ, որ պատմության մութ ու արյունալի կողմի լավագույն նկարագրությունը կարելի է գտնել հենց գրականության մեջ։ Գրականությունը ոչ միայն ցույց է տալիս իրականությունը, այլև թույլ է տալիս էմոցիոնալ կապ հաստատել նրա հետ։ Ընթերցելով կնոջ ապրումների մասին, ով դարձել է իր երեխայի սպանության ականատեսը, մարդն ավելի լիարժեք ապրումներ է ունենում, քան ցանկացած այլ խոսակցություն այն մասին, որ այդ պահին սպանվել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Այդպես մենք ավելի լավ ենք ընկալում իրականությունը» ։
/ahmet_altan.jpg)
Ալթանը չի կարող ասել, թե ինչ կլինի նրա հետ ապագայում. «Ես աշխատում եմ և կարող եմ այնպես անել, որ իմ ձայնը լսելի լինի ամբողջ աշխարհում, և հարցը, թե երբ ինձ ազատ կարձակեն, այնքան էլ կարևոր չէ»։