Ովքե՞ր էին ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻ լավագույն արհեստավորները ու որտեղից է առաջացել «ԲՈՅԱԽԱՆԻ ԿԱՐԱՍ» արտահայտությունը. սրա մասին պետք է իմնաալ

Շիլաչի կամ Շիլաչի մահլա, արհեստավորների թաղը հին Երևանում։

Թաղը գտնվում էր քաղաքի ծայրամասերից մեկոըժւմ, իսկ այժմ այն քաղաքի կենտրոնական մասն է կազում: Գտնվում է ներկայիս Տիգրան Մեծ պողոտայի հյուսիսային մասում

Շիլաչի ասելով նկատի են ունեցել արհեստավորների այն շարքը, որտեղ գտնվել են կարմիր գույնով աշխատող ներկարարները՝ ի հակադրումն կապույտ ներկարարների, ում կոչում էին բոյախչի։

Բոյախչիները գործել են մենավարձողի թույլատվությամբ ու պարտական են եղել վճարել հարկ, մինչ շիլաչիները գործել են առանց թույլատվության ու հարկերից ազատ։

Շիլաչի ու բոյախչի վարպետները դեռ երկար ժամանակշարունակեցին գործել՝ ապահովելով էժան գին ու բավարարելով ցածր եկամուտ ունեցող մարդկանց կարիքները։ Սակայն 20-րդ դարում նրանք չկարողացան դիմամալ տեղի գներին ու մրցակցությանը շարքից դուրս եկան։

Շիլաչի ու բոյախչի ներկարարներն ունեցել են իրենց համքարությունը, որը գործել է հին դարերից մինչև 20-րդ դարի սկիզբ ու եղել է Երևանի 19 համքարություններից մեկը։ Ըստ Իվան Շոպենի՝ 19-րդ դարի 30-ականներին Երևանում գործում էին 22 շիլաչի ու 4 բոյախչի։

Ըստ Իվան Շոպենի՝ ներկարարների արհեստանոցները ներկայացնում էին իրենցից խրճիթներ, որոնց ներսում կային երկու կավե մեծ կարաս ու երկու փայտ, որոնցով խառնում էին ներկը, երբ կարասի մեջ էին մտցնում բոլոր ներկելու համար բերված կտորեղենը ու այլ իրեր։ Այստեղից առաջացել է «Բոյախանի կարաս» արտահայտությունը՝ մի տարա, որի ամեն խառը իր հնարավոր է լցնել։ Մեկ անգամ կիրառած ներկը կարելի էր դեռ երկու-երեք անգամ կրկին կիրառել: