Ինչու՞ է եկեղեցին հրաժարվում կնոջ հղիության ընթացքում պսակ անել

Պսակադրության պատրաստվող տղամարդն ու օրիորդը պետք է լինեն մկրտված և դրոշմված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում: Հայ Առաքելական եկեղեցու որևէ հետևորդի պսակադրությունն այլադավանի կամ այլակրոնի հետ թույլատրելի է միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքն ընդունելու և անդամ դառնալու պայմանով:

 Եկեղեցու սահմանած կարգի համաձայն Պսակի խորհրդի համար անհրաժեշտ է նաև չափահասությունը` մարմնապես ու հոգեպես առողջ սերունդ ունենալու համար: Հարսն ու փեսան պետք է լինեն չափահաս և ցանկալի է, որ տարիքային մեծ տարբերություն չունենան:
Չափազանց կարևոր է նաև արյունակցական մոտ կապի բացակայությունը: Պսակվողները պետք է առնվազն յոթը պորտով բաժանված լինեն միմյանցից։ Հայ եկեղեցին սովորաբար պսակ չի անում հղի կանանց պարագայում, քանի որ համարում է, որ այդ կերպ երեխան էլ մոր հետ ամուսնանում է։ Սա արգելված երևույթ է։

psak

Պսակի խորհրդի ժամանակ զույգերը տեր և հնազանդ լինելու խոստում են տալիս: Տեր լինել՝ չի նշանակում հրամաններ տալ, իսկ հնազանդ լինել՝ «հրամաններն» անվերապահորեն կատարել: Այդ խոստումների իմաստը բացատրում է Ս. Պողոս առաքյալն իր նամակում ՝ ուղղված եփեսացիներին. «Եվ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, նույնպես և կանայք թող հնազանդվեն իրենց ամուսիններին ամեն ինչում։ Մարդի՛կ, սիրե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար… Նույն ձևով մարդիկ պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինները. ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում» (Եփես. 5:25-28):
Ամուսնությամբ տղամարդը ոչ միայն դառնում է ամուսին, այլ նաև՝ սպասավոր: Իսկ կինը կոչված է խոնարհաբար ընդունել այդ ծառայությունն իբրև սիրո արտահայտություն և իր սիրով ամուսնուն լծակից լնել: