«Զարհուրելի երևույթ», «բթադեմ իդիոտ». ու՞մ են ուղղված Եղիշե Չարենցի նման խոսքերը

Չարենցն արդեն հասել էր ոգեշնչող բարձունքների և հոգևոր խորաթափանցությունների … և ասում են, որ կյանքի վերջին երկու տարիների ընթացքում նրան օտար է դարձել խրոխտությունը և վերացել է խուլիգանությունը: Նա գիտեր, որ իրեն հետևում են։ Նա նաև գիտեր, որ Ստալինը գրողների համագումարում անընդհատ հետաքրքրվում էր. «Իսկ ինչպես են Չարենցի գործերը»:

Չարենցը համարձակվել է սպանիչ բանաստեղծություններ գրել Ստալինի մասին: Նա Ստալինին պատկերել է որպես Նեռ, այսինքն՝ հակաքրիստոսի տեսքով աշխարհ եկած մեծագույն չարիք, որը շարունակում էր նախկին տիրակալների արյունոտ ճանապարհը: Ժամանակի պարտադրած ցնծության ու ծիծաղի մեջ, երբ բոլորը միաձայն Ստալինի գովքն էին անում, Չարենցը համարձակություն է ունենում պատռելու նրա դիմակը և նրա հասցեին ասելու. «Զարհուրելի երևույթ», «Անծայրածիր մի ամբողջ երկիր արջի նման պարացնող ծաղրածու», «բթադեմ իդիոտ»

Հպարտ է և բիրտ՝ դահի՛ճ աններող Բանաստեղծական արվեստի մուսան.- Արքաներն են երբ մկրտվում գուսան՝ Լավագույն դեպքում — դառնում են… Ներոն:-

_____________________________________________________

Հոտ է գալիս կրկին արյան
Այս վարպետի եփած ճաշից:–
Վհո՞ւկ է սա հնադարյան,
Շառավի՞ղն է Շահ-Աբասի,
Որ նախահոր խանդով լեցուն՝
Ցարերի գահն ելած հազիվ
Մարքսյան ահավասիկ
Հրդեհների հուրհուր բոցում
<Անընթ.> մի փողոցում
Նո՛ր «Ջաբուլգան» է կառուցում…

_____________________________________________________

Մի ոտքը դրած Վրաստան
Մյուսը – Վլադիվոստոկ,–
Գլուխը – ամպերին հասած,–
Բռնել է ահռելի, անթով
Կոլոսի նման քարակերտ,–
Մի չեչոտ, ցածրաճակատ… կինտո…

Կինտոն գործազուրկ էր կամ առևտրական, որը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին զվարճացնում էր մյուսներին Թբիլիսիի ռեստորաններում:

Երբ Փարիզի հոգեբուժարանում մահացավ հայ կոմպոզիտոր Կոմիտասը, լուրը ցնցեց շատերին: Չարենցը նույնացնում էր Կոմիտասին իր հոր հետ։ Նրա համար կարևոր էր ազգանունների համընկնումը՝ և Չարենցի, և Կոմիտասի իրական ազգանունը Սողոմոնյանն էր։

Մեծ կոմպոզիտորի աճյունը տեղափոխվեց Երևան։ Ամբողջ քաղաքը միասին վերջին անգամ եկել էր Կոմիտասին երկրպագելու։ Աբովյան փողոցում գտնվող փոքր ֆիլհարմոնիայի շենքի դիմաց ամբոխը հսկայական էր։ Բայց երբ հայտնվեց Չարենցը, ամբոխը կողք քաշվեց ու բացականչեց. «Չարենց, Չարենց, Չարենց»:

Չարենցը մոտեցավ դագաղին և նայեց ապակե պատուհանի մեջ՝ այնտեղ երևում էր Կոմիտասի դեմքը։

Չարենցը, համբուրեց նրան և շշնջաց։ Ավելի ուշ մարդիկ ասել են, որ Չարենցն այդ պահին հրաժեշտ է տվել ոչ միայն Կոմիտասին, այլև նրա հորը՝ ի դեմս Կոմիտասին…

Սակայն երբ Չարենցն ուղևորվեց դեպի ելքը, դագաղի մոտ կանգնած երգչախումբը կատարեց Մոցարտի Ռեքվիեմը։ Չարենցը շրջվեց. նկատելի էր, որ մի քիչ խմած է.

«Չեմ հասկանում, — բարձրաձայն ասաց Չարենցը, — ես չեմ հասկանում, թաղում են Կոմիտասին, բայց երգում են Մոցարտին։ Պետք է նվագել Կոմիտաս»:

1936 թվականին նա ձերբակալվեց ՆԳԺԿ-ի կողմից, քանի որ մեղադրվում էր հակահեղափոխության, ազգայնականության, տրոցկիզմի և ահաբեկչության մեջ։ Նա մահացել է բանտային հիվանդանոցում։

Չարենցի թաղման վայրը մինչ օրս հայտնի չէ ։