Ալիևի հայ տատիկի խրատը, որը նա այդպես էլ չլսեց

Կարող է զարմանալի թվալ, սակայն Ալիևը բավական սիրված երեխա է եղել իր ընտանիքում։ Նրան հատկապես շատ է սիրել Հեյդար Ալիևի մայրը՝ նրա հայուհի տատիկը։

Երեխան, սակայն, ինչպես տեսնում ենք նրա այժմյան պահելաձևից, չէր ընկալում սերը, այլ միայն չափազանց գոռոզամիտ էր մեծանում։

Հերթական անգամ, երբ Իլհամ Ալիևը վերադարձավ տուն՝ երկար բացակայությունից հետո, սկսեց խոսել ընտանիքի անդամների հետ։

aliyev

Նրա հայրը, ով չեզոք վերաբերմունք ուներ հայերի հանդեպ հարգելով իր մորը, հարցրեց նրան հայերի մասին, իսկ Իլհամն էլ պատասխանեց, որ նա չի սիրում հայերին, քանի որ միշտ իրենից առաջ են անցնում, և նա էլ չի հասկանում, թե ինչպես։

Պատուհանի մոտ նստած նրա ծեր տատիկը բարձրացրեց գլուխն այս խոսքից։ Նա ասաց Իլհամին․ «Թոռնիկս, դա նրանից է, որ նրանք ոչինչ չեն թաքցնում, իսկ դու ցանկանում ես թաքցնել իմգոյությունը քո ընկերների շրջանում՝ ցույց տալով, թե իբր զտարյուն ադրբեջանցի ես։ Սակայն լսիր իմ այս խորհուրդը, ես շուտով այլևս չեմ լինի, բայց փորձիր ապրել այնպես, որ թաքցնելու ոչինչ երբեք չունենաս, այլապես վաղ, թե ուշ կործանվելու ես»։