Ավետ Բարսեղյանը անկեղծացել է ու խոսել իր կյանքի վատագույն շրջանի, հոգեկան խնդիրների մասին

Տաղանդավոր երգահան Ավետ Բարսեղյանն իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ տարիներ շարունակ մնում է, որպես Հայաստանի լավագույն երգահան։ Նրա գրած երաժշտությունն ու խոսքերը երբեք չեն կորցնում իրենց արդիականությունն:  Սա էլ երևի պատճառ է դառնում, որ Ավետը չզիջի իր դիրքերը։ Վերջերս տված իր հարցազրույցում Ավետը նշեց, որ շատերն են ցանկացել, իրեն ասպարեզից հեռացնել, բայց դա նրանց չի հաջողվել։

avet

Նրա խոսքով, որքան էլ ցավալի է ոմանց համար այս իրողությունը ընդունելը, բայց Հայաստանում այս պահին նա եզակիներից մեկն է, որ հավատարիմ է մնում իր սկզբունքներին ու փորձում է ճաշակով գործեր ստեղծել։ Հենց այս նույն հարցազրույցում Ավետը խոսեց նաև տարիներ առաջ իր հետ կատարվածի մասին։

Հոգեկան ծանր ապրումների պատճառով՝ նա երկար ժամանակ մեկուսացել էր շրջապատից, թողել իր գործը ու փորձում էր հաղթահարել հոգու դժվարությունները։ Չնայած, շատերը պնդում էին, որ նա խելագարվել է, բայց իրականում նրա մոտ խորը դեպրեսիա էր։ Իր խոսքով ինքը չի փոշմանել, այդ դադարի համար, ավելին՝ դա լավ ժամանակ է եղել, որ ինքը կարողանա հասկանալ ու գնահատել այն ամենը ինչ ուներ։