Այս ՀԱՅՆ առաջինների շարքում գնաց պաշտպանելու հայրենիքի սահմանները և հերոսի մահով ընկավ դարանակալած թուրքի գնդակից․ ճանաչենք հերոսին

Ինչպես գիտենք 1988 թվականից լավ զինված ադրբեջանական բանակը սկսեց իր լայնածավալ հարձակումները Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Մեզ՝ հայերիս հաջողվեց միացյալ ուժերով 20-25հազարանոց ազգային բանակ ստեղծել։ Ադրբեջանի բանակը մի քանի անգամ գերազանցում էր հայկական բանակի թիվը․ 75-80 հազար։ Այնուամենայնիվ հայերին հաջողվեց ետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը։ Ադրբեջանական բանակի նշանառված հարվածներին զոհ են գնում հազարավոր հայ խաղաղ բնակիչներ։ Հայկական կողմը կորցրեց Արծվաշենը, Մարդակերտի, Մարտունիի, Շահումյանի շրջանների մի մասը։

Հակառակորդը, չդիմանալով հայկական ուժերի պայքարին և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից, խնդրում է զինադադար։ Այն կնքվեց 1994 թվականի մայիսի 12-ին։ Անհավասար մարտում հայերն ունենում են 5 հազար զոհ, իսկ ադրբեջանցիները՝ 40 հազար զոհ։ Արցախյան գոյամարտում հայ ազգը ցույց տվեց իր միասնականության ուժը, կարողացավ կասեցնել հակառակորդի ագրեսիան և ազատագրել հայկական տարածքների մի մասը։

Արցախյան ազատամարտի հերոսներից էր Մամիկոն Ջահանի Զարգարյանը, ով ծնվել է 1954 թվականի հունվարի 1-ին  Ճամբարակի շրջանի Օրջոնիկիձե գյուղում։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, իսկ հետո զորակոչվել խորհրդային բանակ։ Զորացրվելուց հետո՝ 1973-ին ընդունվել է Նոր Հաճընի գյուղատնտեսական տեխնիկումը։ 1976 թ. այն ավարտելով՝ աշխատանքի է ընդունվել Ճամբարակի «Պտուղ բանջառում»։ Այնուհետև տեղափոխվել է Ճամբարակի պետապտեսչություն, աշխատել որպես ավագ տեսուչ մինչև իր կյանքի վերջը՝ 1992 թ. դեկտեմբերի 30-ը։

Մամիկոնն ամուսնացած էր, ունեցել է 2 որդի և մեկ դուստր։ Անմնացորդ նվիրումով մասնակցել է գյուղի ինքնապաշտպանությանը՝ թուրքերի դեմ դիրքային կռիվներին։

Երբ հայրեինի գյուղի անդորրը խախտվեց և արկերը պայթում էին տների մոտ, Մամիկոնն առաջինների շարքում գնաց պաշտպանելու հայրենիքի սահմանները և հերոսի մահով ընկավ դարանակալած թուրքի գնդակից։