Շառլ Ազնավուրի բաղձալի երազանքն կիրագործի նրա որդին

Մի քանի տարի առաջ Հայսատանում Շառլը իր որդու հետ ներկա գտնվեց իր թանգարանի բացմանն․ «Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է լինել այսօր այստեղ, ստանալ տուն-թանգարանի, մշակութային կենտրոնի բանալիները: Շնորհակալ եմ ձեր շռայլ նվիրաբերության համար: Վստահութամբ և մեծ հանգստությամբ եմ կայացրել այս որոշումը, և որդուս՝ Նիկոլա Ազնավուրի հետ հիմնել «Ազնավուր» հիմնադրամը, որը պետք է շարունակի 1988 թվականի մեկնարկած իմ բարեգործական գործունեությունը:

sharl

«Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը կլինի հենց թանգարանի հիմնումը, որը կլինի ոչ միայն ինտերակտիվ թանգարան, այլ նաև երիտասարդական կենտրոն, զբոսաշրջային կարևոր վայր: Մեծ վստահությամբ և հանգստությամբ եմ կայացրել այս որոշումը, քանի որ տեսել եմ, թե ինչպես են վերջին տարիներին Հայաստանում մեկը մյուսի հետևից կյանքի կոչվում կրթական, պատմամշակութային շատ կարևոր, առաջընթաց ապահովող ծրագրեր:

Այո, Շառլ Ազնավուր անունը հանրաճանաչ է, մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում, սակայն այդ անվան ամբողջ պարունակած մշակույթը ևս պետք է գա Հայաստան: Ոչ միայն Ազնավուրի, այլ աշխարհասփյուռք ամբողջ հայության բոլոր գործերը պետք է թարգմավեն, լինեն այստեղ: Հայաստանում գտնվելով՝  հետևում եմ հեռուստատեսությամբ, տեսնում եմ, որ հետընթաց չունենք, բավականին առաջ ենք թե գույների, թե ներկայացվող ծրագրերի առումով, կարևոր է անպայման, որ մենք մշակույթը թարգմանենք, բերենք Հայաստան, որպեսզի Սփյուռք-Հայաստանը կապվեն նաև այդ կերպ»: