Բացահայտելով Հայաստանի թաքնված հոգևոր գեղեցկությունը․ Օկոնավանք

Օկոնավանքը կամ Օկոնախաչ Եկեղեցին կառուցվել է 1863 թվականին։ Վանքը գտնվում է Տավուշի մարզի, Ենոքավան գյուղում, Խաչաղբյուրի կիրճի վերին հոսանքում։

Ենոքավանում շատերս գիտենք Լաստիվերի մասին, բայց այս գեղեցկությունը գտնվում է Լաստիվերից ոչ այնքան հեռու։ Ցավոք Օկոնավանքի մասին մեզ հասած տեղեկություններ քիչ են։

Եկեղեցին եռանավ բազիլիկ կառույց է։ Եկեղեցու ներսում կան սրբատաշ սյուներ որոնց վրա հենված են տանիքին միացնող կամարները, իսկ խորանի աջ և ձախ կողմերում ավանդատներ են։ Մուտքը գտնվում է արևմտյան կողմում, իսկ մուտքի աջ և ձախ կողմերում կանգնեցված են խաչքարեր։ Օկոնավանքի գլխավոր եկեղեցուց քիչ հեռու գտնվում է 19-20-րդ դարերի գերեզմանոց։
Իսկ վանքի հենց դիմացում կա թևավոր Խաչքար, որը թվագրվում է 12-13-րդ դարի։

Օկոնավանք տանող երթուղու երկարությունը 18 կմ է և անցնում է Խաչաղբյուրի կիճի ամբողջ երկայնքով: