ՀԱՅ ԱՐՏԻՍՏԸ, ով պարեց աշխարհի բոլոր բեմերում ու ցնցեց բոլորին. ճանաչեցի՞ք. «ՀԱՅ ԲԵՄԻ ԿԱՐԱՊԻՆ»

Աշխարհով մեկ շրջած ու բոլորին հիացրած պարուհու նախնիները Գյումրիից էին: Նա բեմում կարապ էր, արտիստ ում կարող էիր վստահել ցանկացած դեր ու նրա պրոֆեսիոնալիզմը կարող էր անել ցանկացած շարժում:

Նրա պլաստիկության, արագ տեմպի, կրակոտ խառնվածքի ու սեքսուալության մասին գրեցին տարբեր երկրների հեղինակավոր թերթերը: Նրա իր ամբողջ բեմական կյանքում պարեց Սուսերով պարը 7000 անգամ: Սակայ սա նաև ամենաբարդ շրջանն էր պարուհու համար, քանզի հնարքները սովորական մարդկանց խելքի բանը չէր…

Նա պարեց աշխարհով մեկ, նույնիսկ ծովի մակերևույթից 4000 մետր բարձրության վրա գտնվող քաղաքում, ուր արգելված էին տեմպով պարերն ու խաղերը։ Այստեղ տեղացի արվեստագետները խորհուրդ տվեցին հանել ամենամեծ արագությամբ կատարվող պարը, բայց ինչպե՞ս կարող էր անսամբլի ղեկավարը հանել ծրագրի զարդերից մեկը՝ «Սուսերով պարը»։

Եվ ահա նվագախումբը կատաղի ռիթմով նվագում է, բեմ է սլանում Աիդա Հարությունյանը, քիչ հետո շնչարգելությունը խեղդում է, վազում է թթվածին շնչելու և նորից բեմ է դուրս գալիս ծափերի ու ծաղիկների տարափի ներքո։
«Ինձ թվում է, որ այդ օրը ես պարում եմ իմ կարապի պարը, թեև ընդունված է ասել կարապի երգը, մեր խմբին համակել էր մի զգացում, բարձր պահել հայկական պարի պատիվը»,- գրում է Աիդա Հարությունյանը։