ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՄԵԾԵՐԻՆ. ո՞վ է ՀԱՆՐԱՀԱՅՏ «ՏՐՆԳԻ»-ի ՀԱՅ հեղինակը

«Ճանաչենք մեր մեծերին» շարքում այսօր ուզում ենք խոսել ՀԱՅ անզուգական հեղինակներից մեկի մասին:

Բոլորի կողմից տասնամյակներ շարունակ սիրված «Նվագախմբի տղաները» ֆիլմի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Գևորգ Արմենյանի նախնիները Թբիլիսի էին տեղափոխվել Պարսկաստանից։

Հենց Թիֆլիսում էլ մանուկ Գևորգը հաղորդակից է դառնում քաղաքի շատ կոլորիտային երաժշտական կյանքին՝ առանձնակի սիրով կապվելով օպերային ու դրամատիկական թատրոններին։

Ապագա կոմպոզիտորի կյանքի ուղին արվեստի հետ կապվել է Թիֆլիսի պատանի հանդիսատեսի հայկական թատրոնում, որտեղ մի շարք դերեր է կատարել։ Ծանոթությունը, իսկ այնուհետև բարեկամությունը երգչուհի ու մանկավարժ, մի շարք երաժշտական գործերի հեղինակ Արուս Բաբալյանի (Ռ.Մելիքյանի կինը) հետ, մեծ ու դրական ներգործություն ունեցավ նրա վրա։

Թատրոնի ու երաժշտության հանդեպ անհագ սերն իր արտահայտությունը գտավ առաջին երաժշտական-թատերական գործում` «Մարո» օպերայում (ըստ՝ Հ.Թումանյանի)։

1953-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան, 1958-ին՝ Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1958-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 

Գրել է «Խաչատուր Աբովյան» (1958, լիբրետտո՝ Գ․ Արմենյանի և Ա․ Պողոսյանի, բեմադրվել է՝ 1960) և «Խորտակում» (լիբրետտո՝ Գ․ Արմենյանի և Ռ․ Դավոյանի, բեմադրվել է՝ 1968, երկուսն էլ՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում) օպերաները, «Ասք Հայաստանի մասին» կանտատը (խոսք՝ Ա․ Պողոսյանի, 1950), կոնցերտ ֆլեյտայի և սիմֆոնիկ նվագախմբի համար (1954), ռոմանսներ, երգեր, խմբերգեր, կինոնկարների երաժշտություն («Հայֆիլմ»-ի «Երաժշտախմբի տղաները», «Տերտերին ուխտը»)։

1965թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1985 թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչմանը: Մահացել է Երևանում: