Գերմանացի պատմաբանների նվերը ՀԱՅԵՐԻՆ. ՀԱՅ ազգին պետք է ճանաչի ողջ աշխարհը

2010 թվականին գերմանահայ պատմաբաններ Վահե Թաշչյանը և Էլկե Հարթմանը ստեղծել են «Հուշամատյան» վեբ-կայք, փաստագրական և պատմական նախագիծ Օսմանյան Թուրքիայում հայերի կյանքի վերակառուցման համար:

«Հուշամատյան»-ը ոչ առևտրային գիտական կազմակերպություն է։ Նրանց նախագիծն ընդգրկում է Օսմանյան կայսրության 3000 քաղաքներում և գյուղերում ապրող հայերի պատմության բոլոր ասպեկտները, ներառյալ նրանց սոցիալական և առօրյա կյանքը, բարբառները, երաժշտությունը, գրականությունը, նյութական մշակույթը և այլն:

Կայքում զետեղված են մեծ քանակությամբ տեղեկություններ՝ փաստաթղթեր, լուսանկարներ, պարբերականներ, չհրապարակված գրառումներ, արտեֆակտներ, երաժշտություն, տարբեր տարածաշրջանների խոհարարական բաղադրատոմսեր և ընդհանրապես այն ամենը, ինչ նկարագրում է հայ բնակչության կյանքի տարբեր կողմերը: Այս տվյալները հսկայական պատմական արժեք ունեն ոչ միայն նախագծի հեղինակների, այլև մեզ՝ ՀԱՅԵՐԻՍ համար։

Սա երկարաժամկետ նախագիծ է, և հեղինակները համոզված են, որ համացանցը պատմական հիշողության վերականգնման համար անհրաժեշտ աշխատանքի լիարժեք իրականացման առավել մատչելի և գործնական միջոց է:

Նպատակը ինտերակտիվությունն է. յուրաքանչյուր այցելու կարող է արտահայտել իր ցանկությունները, կատարել ճշգրտումներ և կիսվել փաստերով, ինչպիսիք են լուսանկարները, գրքերը, հիշողությունները և այլ տեղեկություններ:

Հեղինակները Հայոց ցեղասպանության մասին նյութեր չեն տեղադրում։ Նրանց նպատակն է ցույց տալ ամենօրյա հայկական կյանքը իր ավանդույթներով, աշխատանքով, տոներով և այլն:
Զարգացած դիզայնով և հարմարավետ նավիգացիայով կայքը հասանելի է հայերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով:

Պատմաբան Էլկե Հարթմանը, ում մայրական գծով նախնիները գալիս են Մարաշից, կարծում է, որ ինտերակտիվ կայքը կարող է նոր կամուրջ դառնալ հայերի տարբեր սերունդների, ինչպես նաև այլ ժողովուրդների միջև շփման համար: