ՀԱՅ գրերի «ոսկե» նմուշների ցուցահանդեսը Պրահայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հանդիսանալով Պրահայի խոշորագույն պատմաճարտարապետական համալիրը՝ Կլեմենտինումը, որտեղ ներկայումս գտնվում է Պրահայի Ազգային գրադարանը, հաճախ դառնում է հեղինակավոր ցուցահանդեսների անցկացման վայր։

2016 թվականին Կլեմենտինումում տեղի է ունեցել «Հայկական գրքային արվեստը դարերի ընթացքում» խորագրով ցուցահանդես։ Այստեղ տեղ են գտել հայ գրերի այնպիսի «ոսկե» նմուշներ, ինչպիսիք են 1664 թ. սաղմոսների ժողովածուն և 1513 թ. հայկական միսսալ: Գրքերը Կլեմենտինում տեղափոխելուց հետո ժամանակ է պահանջվել՝ տեղական ջերմաստիճանին և խոնավությանը հարմարվելու համար։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Երևանի և Պրահայի Ազգային գրադարանների համագործակցության շնորհիվ, այցելուներին հնարավորություն է տվել խորանալ Հայ գրատպության պատմության մեջ, ուսումնասիրել հայկական հազվագյուտ տեքստերը, ինչպես նաև չեխական եզակի աշխատանքները՝ տպագրված հայկական տառերով: Ցուցահանդեսը նվիրված էր նաև Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: