2 հայ օդաչուները 171 ուղևորների կյանք են փրկել մեկ որոշմամբ

Մոսկվա- Քիշնև թռիչքի ուղևորները մինչև իրենց կյանքի վերջ պարտական են այս երկու հայ օդաչուներին, ովքեր փրկել են նրանց կյանքերը՝ ճիշտ ու արագ որոշումներ կայացնելու ու կողմնորոշվելու իրենց կարողությամբ։

Ինքնաթիռի 171 ուղևորների համար լավագույն կանխատեսումն այդ պահին պարզապես ողջ մնալն էր՝ ցանկացած վնասվածքով, որ հնարավոր է՝ հարուցվեր՝ ինքնաթիռի ընկնելու հետևանքով։ Բայց ինքնաթիռն այդպես էլ չընկավ, քանի որ այն կառավարում էին երկու հայերը։

Բանն այն է, որ ինքնաթիռի՝ օդ բարձրանալուց հետո ինքնաթիռի անձնակազմը հայտնաբերել է, որ աջ շարժիչի տեխնիկական խափանում կա։ Օդաչուները, խնդիրը հայտնաբերելուն պես, արագ որոշել են հետ վերադառնալ Մոսկվա՝ որտեղից որ թռչում էին։ Անմիջապես անջատելով խափանված շարժիչը, նրանք բարեհաջող կերպով իջեցրել են ինքնաթիռը «Դոմոդեդովո» օդանավակայանում։

Ինքնաթիռի գլխավոր և երկրորդ օդաչուները հայազգի Վարդան Սարգսյանն ու Ալեքսեյ Մուսայելյանն էին։ Լարվածությունն անմիջապես անցե է, օդաչուներն արժանացել են ծափահարությունների ու շնորհակալական խոսքերի ինքնաթիռի անձնակազմի և ուղևորների կողմից։