ՀԱՅԱԶԳԻ 22-ամյա կիսապաշտպան Արթուր Գալոյանը կարող է տեղափոխվել Բելգիա. Ուրախանա՛նք մեր տղաների հաջողություններով

«Матч ТВ»-ի տեղեկություններով, «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը կարող է տեղափոխվել Բելգիա։

Գալոյանը «Գենտում» կարող է փոխարինել վրացի կիսապաշտպան Գիորգի Չակվետաձեին, ով մի քանի լավ առաջարկներ ունի եվրոպական թոփ լիգաներից և, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

artur

Ներկայումս բանակցություններ են ընթանում բելգիական և ռուսական ակումբների միջև։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 22-ամյա Գալոյանի ծառայություններով հետաքրքված են նաև «Ռոստովը», «Լոկոմոտիվը» և «Ուֆան»։