ՀԱՅԿԱԿԱՆ բացառիկ իր, որը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 37 500 դոլարով

1849 թվականին Վենետիկի Սան Լազարո կղզում գտնվող Մխիթարյան հայկական վանքից Հովհաննես Ամիրա Դադյանը (1798-1869) ստեղծեց այս գեղեցիկ ատլասը՝ առաջին ատլասը հայերեն լեզվով։ Ատլասում ներկայացված են ձեռքով ներկված երկու էջանոց տասը քարտեզներ, որոնցից մեկը պատկերում է արեգակնային համակարգը։

2017 թվականի հունիսի 7-ին հայկական այս ատլասը վաճառվել է 37 500 ԱՄՆ դոլարով, ինչը գերազանցում է ակնկալվող գինը՝ Swann պատկերասրահում քարտեզների և ատլասների, բնագիտական գրքերի և գունավոր աղյուսակների երկու տարին մեկ անցկացվող աճուրդում։

Ատլասը բաղկացած է արեգակնային համակարգի, մայրցամաքների քարտեզներից, ինչպես նաև հին Հայաստանի և Օսմանյան կայսրության առանձին քարտեզներից։ Բոլոր քարտերը փորագրված են Փարիզում։

Հովհաննես Ամիրա Դադյանը Օսմանյան արտոնյալ հայ գործարարների ընտանիքի անդամ էր։ Դադյանի գործունեության համար բնորոշ է գիտելիքների նկատմամբ նրա ձգտումը։ Որպես սուլթանի հպատակ, նա մի քանի տարի շարունակ ճամփորդել է Եվրոպայում «գաղափարների և նորարարությունների որոնմամբ» ժամանակակից կենտրոնների բարելավման և Թուրքիայում նորերի ստեղծման ջանքերով:

Ավելի վաղ ատլասը աճուրդի Էր հանվել 1975 թվականին միայն մեկ անգամ։

Ռուբեն Գալիչյան, Հայաստանի պատմական քարտեզներ (2004), էջ 202-204, «Դադյանները և վաղ Օսմանյան ինդուստրացումը», Հայկազյան հայագիտության տեսություն, Հատոր 8, 1980, էջ 199-207: