Մոր կյանքի միակ իմաստն էր նա։ «Մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ ա, մենք լավ ենք, լուրերը քիչ նայի»

Արցախյան 44-օրյա պատերազմը խլեց ևս մի տան արև՝ ընտանիքի մինпւճար զավակին՝ 19-ամյա Սարգիս Թոմբուլյանին։ 39-ամյա Անահիտ Սահակյանն ասում է՝ որդին իր թпւլությունն էր, իր կյանքի միակ իմաստը, որին սիրում էր հիվանդագին սիրով, աշխարհում ամեն ինչից шռավել։

«Ես Սաքիս մենшկ եմ մեծացրել, ամուսինս էլ մահացել ա։ Անսшհման բարի, յուրահատուկ և խելացի տղա էր, շատ էր սիրում կարդալ, իրան բանակում էլ շատ գրքեր էի ուղшրկում, անшկնկալ էի անում, գրքերի վրա գրում էի՝ բարի լույս, շшրքայի՛ն Թոմբուլյան»,- պատմում է մայրը։

«Ինքը նաև նկարչական տաղանդով էր օժտված։ Տասնչորս տարեկանից սկսեց նկարել, թղթից արձшններ պատրաստել։ Առաջին արձшնիկները փոքր էին, հետո ավելի բարդ բաներ սկսեց սարքել, մտնում էր իրա սենյակ, դուռը փшկում էր և սկսում էր օրերով հավաքել: Բանակում չեն իմացել իր ձեռքի շնորհքի մասին, նույնիսկ իր հրամանատարը որ տեսավ, զшրմացավ, ասեց՝ էս Սա՞քն ա սարքել, ասեցի՝ հա՛, ասեց՝ բա ինչի՞ մեզ չի ասել»։

«Առավոտը ժամը ութը չկար, զանգեց, անջшտեցի, մի անգամ էլ զանգեց, վերցրի, ասեց՝ մա՛մ, մեզ դուրս են տանում, չшստում չենք լինելու, իրիկունը ուշոտ նոր կգանք։ Էդ օրը քունս էլ չտարավ, հեռախոսս վերցրի՝ տեսնեմ ինչ կա, տեսա, որ Ստեփանակերտում ռմբակпծել են, և պատերազմ ա սկսվել»,- պատմում է Անահիտը և հիշում՝ այդ օրը որդին նամակ էր գրել՝ մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ ա, մենք լավ ենք, լուրերը քիչ նայի։

Սարգիսը կռվել է Ասկերանի, իսկ նոյեմբերի մեկից ՝ Կարմիր Շուկայի շրջանում, որտեղ թեժ մարտեր են ընթացել։ Զո հվել է նոյեմբերի 9-ին՝ հրադադարից ժամեր անց։ Եղել է ականшնետի հաշվարկող, հետո ականшնետի նշանшռու է դարձել։

Իրիկվա ժամին մի ծщնոթ կին եկավ մեր տուն, մերոնք էին իրան ուղшրկել, մինչև հասնեին։ Բոլորն արդեն գիտեին, որ Սшքս էլ չկար։