Հերոսածին ՄԱՅՐԵՐԸ՝ պատերազմից առաջ և հետո. Նրանք անճանաչելիորեն փոխվել-սպիտակել են
Պատերազմը անդառնալի հետքեր է թողել բոլորիս կյանքում, բոլորս փոխել ենք մեր ապրելակերպը, առօրյա սովորույթները, բոլորս փոխՎել ենք ու գուցե երբեք առաջվանը չլինենք:
Սակայն ամենադժվարն ու ցավոտը հերոսածին մայրերի համար է, քանի որ նրանք օր ու գիշեր սպասում են իրենց զավակներին՝ նույնիսկ գիտակցելով, որ նրանք էլ հետ չեն գալու: Այս դեպքում բառերն անգամ անզոր են՝ որևէ ցավ մեղմելու, վիճակը հեշտացնելու կամ նրանց ապրելու նոր ուժ տալու համար:
Մայրերից շատերը իրենց կյանքը ավարտված են համարում, նրանք այլևս չեն կարողանում ապրել, աշխատել, ժպտալ: Նրանցից գողացել են ժպտալու բոլոր առիթները, նրանցից շատերը մնացել են անհենարան, անթիկունք, անուժ:
Պատերազմներում, անկախ ելքից, պարտվում են միայն մայրերը…
Լուսանկարներում հերոսածին մայրերն են՝ չարաբաստիկ պատերազմից առաջ և հետո: Նրանք անճանաչելիորեն փոխվել են, ծերացել ու սպիտակել.















