Լեգենդար հետախույզի ամոռանալի կռվի և մահից փրկվելու պատմությունը

Հայրենական Մեծ պատերազմի վետերան, հետախույզ Պետրոս Պետրոսյանը շուրջ 7 տասնյակ մեդալների ու շքանշաններ ունի, որոնցից յուրաքանչյուրը նրա համար հայրենիքին մատուցած ծառայությունների մասին պատմող հիշողություն է:

Հայրենականի ավարտից հետո էլ Պետրոսյանը հավատարիմ մնաց հետախույզի կոչմանը` հայտնի դառնալով որպես «4 աշխարհամասերի հետախույզ»։ Իր մարտական անցյալի մասին հուշերը սկսվում են Ռումինիյի ու առաջնագծի պատմություններից։

Հայրենական մեծ պատերազմի 94–ամյա վետերան և «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Արտաշեսի Պետրոսյանը գլխավորում է Հայաստանի վետերանների միությունը։ Ազատ ժամանակ գրեթե չունի. միությունում միշտ անելիք կա, իսկ տանը նա իր նոր գիրքն է գրում. աշխարհին պատմելու շատ բան ունի։

«43 թվականի սկիզբն էր։ Ես հրետամարտկոցի պետն էի։ Ինձ իր մոտ կանչեց հրետանու գնդի շտաբի պետ մայոր Պոպովն ու ասաց` Ալեքսանդրովկա գյուղն ազատագրել ենք։ Մոտեցեք Ալեքսանդրովկա գյուղին, գիշերեք ու առավոտյան սկսեք հարձակումը», — պատմում է նա։

Հետախույզների խումբը` լեյտենանտ Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ, մեկնեց առաջադրանքը կատարելու, բայց խումբը հայտնվեց շրջափակման մեջ ու չկարողացավ հասնել նպատակակետին։ Հանձնարարությունը տված սպան սխալ տվյալներ էր փոխանցել. գյուղն ազատագրված չէր։

Բայց նա կարողացավ ելք գտնել, ուղղարկեց երկու հետախոիյզների, որոնք ամեն գնով պետք է օգնություն բերեին ու այդպես էլ եղավ։ Օնությունը եկավ, իսկ նրանք հաղթեցին։ Պետրոսյանը կռվում էր վիրավորվել էր, արյունաքամ էր, իսկ գլխարկն էլ չկար։ Նա գնաց այդպես և հրամանատարին հաղորդեց հաղթանակի մասին ու ստացավ կարմիր աստղ։ Նա շատ է կարևորում այդ շքանշքնը, քանի որ ինչպես ինքն է ասում արյունով է ստացել։

Սակայն այդ հանգամանքը չխանգարեց, որ Պետրոսյանի ղեկավարած խումբը դուրս գա շրջափակումից և Պետրոսյանն էլ պարգևատրվի «Կարմիր աստղ» շքանշանով։