Հայաստանում առաջին հետախուզա-դիվերսիոն ջոկատի հիմնադիրը

Այս հոդվածում խոսելու ենք Հայաստանում առաջին հետախուզա-դիվերսիոն ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովի մասին։

Հետախույղը նշում է, որ ինչպես իսկական հայ, ուզել է ծառայել տաք երկրներում՝ Սիբիրից ու Հեռավոր Հյուսիսից հեռու: Դեռ 1983 թվականին, կարդալով պաշտպանության նախարարի հրամանն այն մասին, որ ԴՕՍԱՖ-ի գերազանցիկ կուրսանտները կարող են ինքնուրույն ընտրել ռազմական օկրուգը (իսկ նա գերազանց առաջադիմություն ուներ), ընտրել է Անդրկովկասը: Սկսել ծառայել դեսանտային զորքում, ինչպես նաև՝ հատուկ նշանակության զորքում: Ի վերջո, հայտնվել հետախուզական բրիգադում, ու այդտեղից էլ ամեն ինչ սկսվել է:

Ըստ նրա հետախույզի համար ամենակարևոր զենքն ու գործիքը խելքն է: Եթե խելք ունես, ցանկության դեպքում կարող ես  օգտակար լինել քո երկրին` ծառայելով հետախուզությունում: Օրինակ, եթե մարդը ոտքեր չունի, չի նշանակում, որ նա հետախուզության համար պիտանի չէ:

Երբ հետախույզին կոնկրետ երկիր են ուղարկում, նա ստիպված է լինում ամիսներ շարունակ ապրել այնտեղ: Բնականաբար, նա ընտելանում է այդ երկրին, մարդկանց, բայց աշխատում է այդ երկրի դեմ: Դժվար չէ՞: Այսպիսինն էր նաև մեր լեգենդի կյանքը։