Գիտե՞ք այս տարի քանի տարեկան կդառնա մեր երկրի գլխավոր ժամացույցը
Հանրապետության հրապարակում տեղադրված ժամացույցն ունի շատ հին պատմություն։ Այն դարձել է երկրի կարևոր սինվոլներից մեկն։ Ամեն տարի այն ենթարկվում է հատուկ ստուգման ու, եթե խնդիրներ են հայտնաբերում, այն անմիջապես վերանորոգում են։Երկրի ամենամեծ ժամացույցի հանդեպ հոգատարությունը շատ մեծ է, քանի որ այն մեր կարևոր խորհրդանիշն է դարձել այս տարիների ընթացքում։

Հայաստանի գլխավոր ժամացույցի 80-ամյակի առթիվ հանրությանը կներկայացվի առցանց համերգ Հայաստանի գլխավոր ժամացույցի սրահից՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ։
Համերգի շրջանակում Հայկ Մելիքյանը ներկայացնելու է աշխարհում գուցե առաջին ստեղծագործությունը՝ դաշնամուրի և քաղաքային ժամացույցի զանգերի համար՝ «Երևանյան կամպանելլա» խորագրով։ Ստեղծագործությունը պրեմիերա է, այն գրել է Հայկ Մելիքյանը՝ հատուկ այս նախագծի համար։
Այս նախագծում համընդհանուր սեր կա, բոլոր ներգրավված կողմերը աշխատում են յուրօրինակ երախտապարտության ու հպարտության միջավայրում։ Մեր երկրի գլխավոր ժամացույցը բազում սերունդների ու փոփոխությունների վկան է, մեր պետականության խորհրդանիշը։