Ինչ կառույց կար այնտեղ, որտեղ հիմա գտնվում է Մոսկվա կինոթատրոնը

Խոսելով Երևանի անհետացած հուշարձանների մասին,հարկ է նշել Պողոս-Պետրոս եկեղեցին, որի տեղում այսօր գտնվում է Մոսկվա կինոթատրոնը: Ըստ մասնագետների, այս եկեղեցին համարվել է Երևանի հնագույն կառույցներից մեկը, կառուցվել է 5-7-րդ դարերում կառուցված մի այլ եկեղեցու հիմքի վրա: Այն վերակառուցվել է 1679 թ. ավերիչ երկրաշարժից հետո:

Պողոս-Պետրոս եկեղեցին առաքյալների անունը կրող եռանավ բազիլիկ էր, չուներ գմբեթ: Այն ճարտարապետական տեսանկյունից ունեցել է բավականին համեստ տեսք, սակայն հայտնի է, որ եկեղեցու ներսում եղել են նաև որմնանկարներ:

Երբ Պողոս-Պետրոս եկեղեցին ավերվել է, դրա մասերը տարբեր ժամանակաշրջաններում փրկվել են ու պահվել տարբեր թանգարաններում: