Խավիարի մագնատ Պետրոսյանների նոր բիզնեսը Հայստանում իրականն ֆուրոր է առաջացնելու

Հավատացեք, հեշտությամբ չի տրվել Պետրոսյանների տոհմին այս ամենը։ Նրաք սկսել են հասարակ սևագործ բանվորի աշխատանքից ու տարիների  քրտնաջան աշխատանքը տվել է իր դրական արդյունքը։ Այսօր նրանց աշխարհում բոլորն են ճանաճում իրենց ստեղծածա բիզնեսների շնորհիվ։ Խոսակցություններ են գնում այն մասին, որ Պետրոսյանները Հայստանում շատ շուտով իրենց ռեստորանը կունենա, որտեղ խավիարի սիրահարները կկարողանան գոհանալ։ Միևնույն ժամանկ այն կապահովի նոր աշխատատեղեր մեր երկրում։

Նյու Յորքի շքեղ ռեստորաններից մեկը` Petrossian-ը , պատկանում է խավիարային մագնատ Արմեն Պետրոսյանին։

Caviar

Այն գտնվում է Կոլումբոսի հրապարակի կողմից Կենտրոնական զբոսայգու մուտքի մոտ` 58–րդ փողոցի և 7–րդ ավենյուի անկյունում, Alwyn Court պատմական շենքում, գրում է «Տողերից դուրս» պարբերականը։

Ռեստորանը մասնագիտացած է ֆրանսիական խոհանոցի վրա, այնտեղ շեշտը դնելում են ծովամթերքի վրա` ոստրե, ապխտած թառափ, լոբստեր, կարմիր ծովախեցգետին, սարդինա և սաղմոն։ Հիմնական ճաշատեսակը, իհարկե, սև խավիարն է։ Այստեղ սև խավիարն ամեն ինչի մեջ է` ձմերուկով, պանրով և սև խավիարով աղցանի, լոբստերով և սև խավիարով ռիզոտոյի։ Այստեղ մարտինիի հետ մատուցում են սև խավիար, իսկ շոկոլադը մատուցում են սև խավիարի ամանով` ձկնկիթի հատիկների տեսքով», – ասվում է հոդվածում։

Ռեստորանում կա 16 տեսակի խավիար։ Հեղինակն ընդգծում է, որ այդ ամենը զարմանալի չէ, քանի որ հենց Պետրոսյաններն են ֆրանսիացիներին, այնուհետև ամբողջ Արևմտյան Եվրոպային և ԱՄՆ–ին ծանոթացրել սև խավիարի հետ։