Միայն մեկ տարբերություն կա Եղվարդում գտնվող այս եկեղեցու և Նորավանքի միջև․ ի՞նչ եկեղեցու մասին է խոսքը

Խոսքը Եղվարդ քաղաքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին է, որը կառուցվել է Ազիզբեկ Իշխանի կողմից։ Նրա կինը՝ Վախախը, երազ էր տեսել և երազի հիման վրա կառուցեց այդ եկեղեցին։ Քանի որ եկեղեցում ամփոփված է Ազիզբեկ Իշխանի որդու աճյունը, այն կոչվում է դամբարան եկեղեցի։

ChurchSurbAstvacacin.jpg

Եկեղեցին ունի երկու հարկ։ Եկեղեցու չորս կողմը կենդանակերպ քանդակներ են։ Եկեղեցու արևմտյան ճակատին քանդակված է խաչ։ Խաչի ձախ կողմում Աստվածամայրն է՝ մանուկ Հիսուսով, իսկ աջ մասում՝ Հովսեփը։ Ներքևի մասում ցլի և առյուծի քանդակներ են։ Եկեղեցու հյուսիսային ճակատին արծիվն է՝ ճանկած ավանակին։ Արծվի քանդակի տակ՝ կամարաձև պատի վրա, ճարտարապետի անունն է՝ Շահիկ Վարդապետ։ Արևմտյան ճակատին քանդակված է կյանքի ծառը, վերևում հովազը հեծել է այծ։

SurbAstvacacin.jpg

Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցին նման է Մոմիկ Վարդապետի կառուցած Նորավանքին։ Եկեղեցու հյուսիսային կողմում՝ պատուհանի վերևում, եղնիկի պատկեր է։ Եկեղեցին իր պատմության ընթացքում ունեցել է չորս անուն՝ Սուրբ Առաքելոց, Սուրբ Խաչ, Սուրբ Նշան և վերջում Սուրբ Աստվածածին։ Ի տարբերություն Նորավանքի՝ Եղվարդի եկեղեցու երկրորդ հարկը բարձրացել են ոչ թե քարե աստիճաններով, ինչպես Նորավանքինը, այլ շարժական փայտե աստիճաններով բարձրացել են II հարկ՝ մասնակցելու Սուրբ պատարագի։

2008 թվականին եկեղեցու տարածքից ժամանակավոր առանձնացվեց խաչը, որովհետև խոնավությունից քայքայվում էր, և բերվեց իր նախնական տեսքի։ Եկեղեցու խաչը առանձնացնելիս հայտնաբերվեց 7-րդ դարի եկեղեցի՝ իր խլանիստ հիմքերով։ Հայտնաբերվեցին նաև լավաշ թխելու թոնիր, ջարդված խաչքարեր, քիվեր՝ 13-րդ և 14-րդ դարերի։ Հյուսիսային մասում հայտնաբերվեց 3 մետր խորությամբ թոնիր(սառնարան), որտեղ պահել են ժամանակին մթերք և գինի։Պեղումների ժամանակ եկեղեցու մուտքի դիմաց հայտնաբերվեցին իշխանական տոհմիգերեզմանաքարեր։ Եկեղեցին վերանորոգվել է 1960 -ական թվականներին։ Փոխվել են գմբեթի սյուները և ամրացվել։ 1905 թվականին, երբ Եղվարդ գյուղը մեծացել է, եկեղեցուն կից կառուցել են սև սրբատաշ քարերով գավիթ։ 1960-ական թվականներին այն քանդել են և բերել իր նախնական տեսքին։