Նյու Յորքում այս ՀԱՅԵՐԻՆ նվիրված ցուցահանդես է բացվել . ճանաչենք մեր աշխարհահռչակ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ
2014 թվականին Նյու Յորքի կատարողական արվեստների հանրային գրադարանում բացվել է 1940-ականների հայտնի ամերիկացի պրոդյուսեր Ջորջ Ավագյանին և նրա կնոջը՝ հայտնի ջութակահարուհի Անահիտ Աճեմյանին պատկանող լուսանկարների և անձնական իրերի ցուցահանդես:
2016 թվականին Նյու Յորքի կատարողական արվեստի հանրային գրադարանում տեղի ունեցավ «Երաժշտությունը ժամանակակից մարդկանց համար. Ջորջ Ավագյանի և Անահիտ Աճեմյանի համագործակցությունը» անունով ցուցահանդես: Դրանում ընդգրկվել են Ավագյանի-ի արտադրության 40-ական և 50-ական թվականների ամերիկյան ամենահայտնի ջազմենների երաժշտական ալբոմների քավերները։ Բացի այդ, այնտեղ ընդգրկվել էր նաև Անահիտ Աճեմյանի կենդանի ելույթների հազվագյուտ ձայնագրություններ, այդ թվում՝ ամերիկահայ ամուսնական զույգի անձնական իրերը:


«Ցուցահանդեսի թերևս ամենակարևոր հատվածը դասական երաժշտության և ջազի համերգային ծրագրերի շարքն է՝ նվիրված 1957 թվականի Ավագյանի և Աճեմյանի համատեղ նախագծին՝ Դյուկ Էլլինգթոնի և Դիմիտրի Միտրոպուլոսի հետ», — գրում է Wall Street Journal-ը:
Ջորջ Ավագյանը (1919-2017) հայտնի ամերիկահայ պրոդյուսեր է, ծնվել է 1919 թվականին Արմավիրում (Ռուսաստան): Ավագյանը տարիներ շարունակ պրոդյուսեր է եղել այնպիսի ջազային կատարողների համար, ինչպիսիք են Լուի Արմսթրոնգը, Մայլզ Դևիսը և Բենի Գուդմանը, և նրանց ալբոմներից շատերը ձայնագրել է Columbia Records ստուդիայում:
Անահիտ Աճեմյանը (1924-2016) ամերիկահայ ջութակահարուհի է, ծնվել է 1924 թվականին Մանհեթենում։ Տարիներ շարունակ նա իր քրոջ՝ Մարո Աճեմյանի հետ միասին կատարել է ամերիկացի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Անահիտ Աճեմյանը նաև Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր էր։ 1940-ական թվականներին Աճեմյան քույրերը հիմնել են «Հայ երաժշտության բարեկամների կոմիտե»։
Ջորջ Ավագյան. Հատված բացառիկ հարցազրույցից.