Հիշու՞մ եք ՀԱՆՐԱՀԱՅՏ տեսանյութի ՏՂԱՅԻՆ. կարդացե՛ք ՔՅՈԽԻ ՈՒ ԵՂՆԻԿՆԵՐԻ ԱՆՄԱՀ ԱՐԾԻՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Արցախյան պատերազմի հերոսները շարքը շարունակելով այսօր ուզում ենք Ձեզ պատմել Ապյան Անդրանիկի մասին: Նրան հիշում եք բոլորդ, ՀԵՐՈՍԸ այն հազարավոր արծիվներից մեկն էր, որ չվախեխեցավ թշնամու դեմ ու նվիրեց ԻՐ կյանքը մեզ:

  • Ապերյան Անդրանիկ

ՀԵՐՈՍԸ ծնվել է 2001թ փետրվարի 25-ին: 2012 թվականին տեղափոխվեց Ռուսաստանի դաշնություն: Այնտեղ Անդրանիկը շատ կարճ ժամանակահատվածում սովորեց լեզուն, սովորում էր գերազանց, մասնակցում էր շատ օլիմպիադաների ու առաջին տեղ էր զբաղեցնում։ Ուզում էր ուսումը շարունակել և ուներ այդ հնարավորությունը, բայց նախընտրեց պարտքը տալ հայրենիքին։

Առաջին անգամ Հայաստան է վերադառձել 2017 թվականին։ Նա ոքեշնչված էր հոր պատմած բանակային կյանքից (հայրը ծառայել է Ջաբրաիլում), և ապրիլիան քառօրյա պատերազմից։ Ու հենց այդ տարի հաշվառվեց ծառայության: Ասում են ՆԱ շատ էր սիրում իր գյուղը, որը թուրքերի հետ մի սաման էր կիսում ու գտնվում էր մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Անդրանիկը ամեն անգամ ափսոսանքով էր նայում մեր Արարատ լեռանը, մեր հողերին, ու ամեն անգամ ափսոսում էր, վրեժով էր լցված և երազում էր հետ բերելու մասին։ Անդրանիկը իր մորը օգնում էր ամեն հարցում։ Նամանավանդ, երբ մայրը հիվանդ էր լինում Անդրանիկը այնպես էր հոգ տանում իր մոր մասին, որ ուղղակի անկարագրելի է։

Անդրանիկը շատ ոգեշնչված էր և օր առաջ ուզում էր համալրել Հայոց բանակի շարքերը։ Զորակոչվեց հունվարի 7ին։ Նրան ճանապարհեցին շատ մեծ շուքով։ Զորակոչվեց Արցախ և ծառայությունը սկսեց Եղնիկներում Քյոխի հրամանատարության ներքո։ ՀԵՐՈՍՆ ասում էր, որ պարտադիր հենց Արցախում պիտի ծառայի ու սահմանային գոտում լինի, դա իր պարտքն է:

Նրան ընտրել էին հետախույզ իր գիտելիքների և խելացի լինելու համար։ Եղել է հենց Քյոխի խիզախ զինվորներից։ Անդրանիկը պատերազմի առաջին օրերից մասնակցել է կռվին։ Եղել է Եղնիկներում, Կուբաթլուում և Շուշիում։

Խիզախ կռիվներ տալուց հետո ընկել է Շուշիում, Քարին տակում, թեժ մարտերի ընթացքում, նոյեմբերի 7֊ին։ Իսկ նրա հետախույզ լինելու մասին ծնողները իմացել են միայն անմահանալուց հետո։