«Ես հայուհի եմ, քանի որ իմ հայրը հայ է»․ ֆրանսիացի հայտնի դերասանուհին նոր է պարզել, որ հայուհի է

Մյուրիել Ռոբենին քչերս ենք ճանաչում Հայաստանում, սակայն պարզվում է, որ վերջինս նույնպես հայկական արմատներ ունի։ Նա կինոյի, թատրոնի դերասանուհի է, ով իր դերերն է ունեցել նաև մի շարք հեռուստատեսային նախագծերում։ Վերջերս, սակայն, նա ռուսական լրատվամիջոցներից մեկին տված ր հարցազրույցում նշեց, որ վերջինս հայկական արմատներ ունի, նրա երակներով հայի արյուն է հոսում։

Նա ծնվել ու մեծացել է կոշկակարի ընտանիքում, եղել է ընտանիքի կրտսեր զավակը։ Ի վերջո նա հայտնվել է Փարիզում, որտեղ նրան առաջարկված մեկ դերը ճակատագրական է եղել։

Դերասանուհին ասում է՝ երբևէ այս երևույթը թաքցնելու միտք չի ունեցել, պարզապես ինքը նույնպես չի իմացել այդ մասին։

Իր ինքնակենսագրության համահեղինակի շնորհվ է նա միայն կարողացել ենթադրել, որ հայրն իր կենսաբանական ծնողը չէ։ Պարզվել է՝ դերասանուհու կենսաբանական հայրը Ժակ անունով հայ է, որին տեսել է մանկության տարիներին, սակայն չի իմացել, որ նա իր հայրն է։ «Ես երեխա էի, ճանաչում էի և շատ էի սիրում այդ մարդուն։ Ես հայուհի եմ, քանի որ իմ հայրը հայ է»,- ասել է դերասանուհին։