Ստամբուլի ամենահայտնի հրապարակը կառուցվել է ՀԱՅԿԱԿԱՆ գերեզմանատան վրա. ինչե՞ր են հայտնաբերվում մինչ օրս

Ստամբուլի ամենահայտնի հրապարակը՝ Թաքսիմ հրապարակը, գտնվում է 16-րդ դարում հիմնադրված Սուրբ Հակոբ քրիստոնեական հայկական մեծ գերեզմանատան տեղում։ Գերեզմանոցն այնքան մեծ էր, որ հայկական գերեզմանները դեռ հայտնաբերվում են Թաքսիմ հրապարակում շարունակվող շինարարության ժամանակ։

Այսօր հրապարակում գտնվում են հեղինակավոր հյուրանոցներ, ինչպես նաև բազմաթիվ խանութներ, ռեստորաններ, սրճարաններ և Խորտկարան: Շրջանը հաճախ ծառայում է որպես զանգվածային զբոսանքների վայր ինչպես տեղի բնակչության, այնպես էլ զբոսաշրջիկների համար։

Human Skulls, Bones Found at Istanbul's Former Armenian Cemetery •  MassisPost
Taksim – Istanbul Square At An Armenian Cemetery - Art-A-Tsolum
Taksim Square with the barracks (at the left corner of the photograph)....  | Download Scientific Diagram

Ցավալի է, բայց ավաղ, աստիճանաբար կորցնում ենք ազգի ինքնությունը, մոռանում ենք մեր դժբախտ պատմությունը և թույլ ենք տալիս թշնամուն այդքան արյուն կորցրած ՀԱՅ ազգի զավակների գերեզմանների վրա իրենց հրապարակը կառուցել, և ո՛չ Ստամբուլի բնակիչների, ո՛չ էլ զբոսաշրջիկների մտքով անգամ չի անցնում, թե քանի հայի արյան գնով է կառուցվել հրապարակը, և, ընդհանրապես, Ստամբուլը: