Ստամբուլի բոլոր գրախանութներն ի սկզբանե պատկանել են տեղի ՀԱՅԵՐԻՆ. ի՞նչ են պատմում թուրք հետազոտողները

Ստամբուլում առաջին գրահրատարակիչը հայ Առաքել Թոզլույանն էր։ Նա Օսմանյան կայսրության մայրաքաղաքում գրախանութ է հիմնել 1875 թվականին և մի քանի տարի անց ընդլայնել է իր բիզնեսը մինչև մի ամբողջ հրատարակչություն։

1884 թ. Թոզլույանը հրատարակել է Թուրքիայում Առաջին «Առաքելոց Գրադարան» գրացուցակը, որի նպատակն էր հեշտացնել ընթերցողին հրապարակումների որոնումը։

Թուրքական «Բիրգյուն» թերթը գրել է, որ Ստամբուլի բոլոր գրախանութներն ի սկզբանե պատկանել են տեղի հայերին։ Հենց նրանք են քաղաք բերել գրքի գնման մշակույթը։

Turning a new leaf in Galata: Bibliophiles of Fahrenheit 451 Recycling  Store | Daily Sabah

1890-ական թվականներին Թոզլույանի հրատարակչությունում առաջին անգամ հրատարակվել են թուրք գրողներ Ահմեդ Ռասիմի և Հալիդ Զիայի գրքերը ։ Ավելի ուշ հայկական հրատարակչությունը սկսել է հրատարակել նաև թուրքական դպրոցական դասագրքեր ։

1891-1894 թվականներին Թոզլույանը հրատարակել է Թուրքիայում պատմության մեջ առաջին բանաստեղծությունների շարքը փոքր հրատարակությունների ձևաչափով, որոնք նախատեսված են հարմարավետության համար։

Թուրք հետազոտողները նշում են, որ հայ հրատարակչի մասին կենսագրական տեղեկությունները գրեթե բացակայում են։ Միայն հայտնի է, որ Առաքել Թոզլույանը Կեսարիայից էր։