Սուրբ Գիրքն այս ընտանիքից փրկել է երկու զինվորի՝ տարբեր ժամանակներում․ մանրամասներ
Սայաթն ապրում էր արտերկրում, երբ լսեց Արցախյան 44-օրյա պատերազմի սկսվելու լուրի մասին և անմիջապես վերադարձավ հայրենիք։ Նա ասում է․«Գիտակցել ենք, որ եթե ես, նա, մյուսը չկռվենք, ապա ո՛չ հայրենիք, ո՛չ հող, ո՛չ էլ սրբություն չենք ունենա»։
Նա անմիջապես մեկնել է մարտի դաշտ և սկսել մասնակցություն ցուցաբերել թեժ մարտերին։ Սայաթը թեժ մարտերի ընթացքում ծանր հրազենային վիրավորում է ստացել սրտի շրջանում, և իսկապես հրաշքով ողջ մնացել։ Նրան փրկել են գրպանում եղած խաչն ու աղոթագիրքը, որը 90-ականների Արցախյան պատերազմին փրկել էր նրա հոր կյանքը։

«Ասացի՝ էդ գիրքը վերցնեմ, որովհետև եթե մի անգամ հորս փրկել է էդ գիրքը, իմն էլ կփրկի, վերցրի ու գրպանս դրեցի»,- պատմում է Սայաթը աղոթագիրքն իր հետ մարտի դաշտ տանելու որոշման մասին։ Նույն աղոթագրքի շնորհիվ այս անգամ էլ գնդակը Սայաթի սրտին չի հասել։ Այն փոխել է իր ուղղությունն ու հերոսի թևը վնասել։ Այժմ Սայաթը վերականգնողական բուժում է ստանում՝ վնասվածքի հետևանքները հաղթահարելու համար։