«La casa de papel»-ի գլխավոր հերոսը խոսել է հայերեն․ ի՞նչ է ասել նա (Տեսանյութ)

Մի քանի տարի է, ինչ աշխարհահռչակ «Netflix»-ը հեռարձակում է  «La casa de papel» կամ «Թղթե տունը» հեռուստասերիալը։ Այն գրվել է ֆիլմասերների ուշադրությունը։

Ֆիլմի թիրախային լսարանը հիմնականում երիտասարդներն են, իսկ ֆիլմը պատմում է մի խմբի մասին, որը ցանկանում է բանկ կողոպտել։

Հեռուստասերալն ի սկզբանե իսպանական էր եղել, սակայն տեսնելով դրա հաջողությունը՝ «Netflix»-ը գնել էր դրա հեռարձակման իրավունքը։

Հեռուստասերիալը վերջին՝ 5-րդ սեզոնի երկրորդ հատվածի 7-րդ սերիայում հայերիս համար մի հետաքրքիր հատված կա։

Երբ հեռուստասերիալի գլխավոր հերոսներից երկուսն անցնում են խոհանոցի միջով, Պրոֆեսոր կերպարը աշխատակիցներին դիմում է՝ ասելով «բարև ձեզ»։

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է սա մտածված եղել։ Գուցե այս հատվածում հայերեն խոսելու գործում կարևոր է եղել նույն հեռուստասերիալում իր դերն ունեցող, Բոգոտա կերպարին մարմնավորող Հովիկ Կեուչկերյանի՞ ներկայությունը կամ կարծիքը։ Դեռ պարզ չէ ոչինչ, միայն պարզ է, որ հայերեն խոսքն, այնուամենայնիվ, հնչել է շատ անսպասելիորեն՝ նվեր դառնալով հայ հեռուստադիտողին։