Ջեմալ փաշայի թոռը ցնցել է համացանցը հայանպաստ գրառումներով

Ջեմալ փաշայի թոռը թուրք այն հրապարակախոսներից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Նա՝ Հասան Ջեմալը, Հայոց ցեղասպանության և  Հրանտ Դինքի  մասին գրառում է արել Twitter-ում։ Այն բուռն քննարկման առարկա է դարձել:

«Սիրելի Հրանտ, գիտեմ, որ դու շատ հեռու ես, սակայն ես նորից կիսում եմ ապրիլի 24-ի ցավը»,- գրել է Հասան Ջեմալը։

Հասան Ջեմալի վերոնշյալ գրառումը իր հետևորդ ազգայնականների շրջանում դժգոհությունների պատճառ է դարձել: Մասնավորապես նրանցից մի քանիսը, փորձելով հակադարձել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք լրագրողին, առաջ են քաշել թուրքական անհիմն պնդումները, ըստ որոնց ոչ թե թուրքերն են հայերին կոտորել, այլ հակառակը։

 «Մարդ ինչպիսի ուղեղ պետք է ունենա, որ այս օրով նման գրառում կատարի»,–գրել է օգտատերերից մեկը:

 «Կեցցե Էնվեր փաշան, Կեցցե Ջեմալ փաշան։ Իթթիհադականները կմեռնեն, բայց իթթիհադականությունը չի մեռնի»։ Սրանք երկու օգտատերերի մեկնաբանություններն են։