Թուրքերը նոր «զվարճանք են» գտել՝ նվաստացնել հայ կանանց իրենց ծնողների և ամուսինների աչքի առաջ…

Հայոց ցեղասպանությունը դատապարտած իսպանացի հայտնի գրող և լրագրող Խուլիո Կամբայի երկու ակնարկները վերահրատարակվել են Սևիլիայի «Վերածնունդ» հրատարակչության կողմից:

Իսպանական գրականության Արծաթե դարի հետազոտող Խոսե Միգել Գոնսալես Սորիանոյի խոսքերով, որի շնորհիվ վերատպվել են ակնարկները, այն դաժանությունը, որով իրականացվել է Ցեղասպանությունը, սարսափեցրել է Կամբային:

The Turks Boasted That They Shook the World with Their Barbarism - Julio  Camba - Art-A-Tsolum
Julio Camba, el artículo como forma de vida

«Թուրքիայի ձեռքով իրականացված Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին էթնիկ ջարդերից էր։ Դա հանգեցրեց Հայաստանի 1,5–2 մլն խաղաղ բնակիչների արտաքսմանն ու ոչնչացմանը։ Այդ կոտորածի դաժանությունը ցնցեց Կամբային», — գրում է Սորիանոն ։

«Դա սարսափելի բան է նույնիսկ այն դարաշրջանի համար, երբ սարսափը ամենօրյա գռեհիկ երեւույթ էր», — գրել է Կամբան:

Գրողը մեղադրել է թուրքերին այն բանում, որ իրենք պարծենում էին, թե «կարող են ցնցել աշխարհը, երբ թվում էր, թե մարդկային զգայունությունը սպառված է, և երբ արդեն անհնար է բարբարոսության ձևով ինչ-որ յուրահատուկ բան անել»:

Ամենից շատ Կամբային զարմացրել է թուրքերի վերաբերմունքը կանանց և երեխաների նկատմամբ։ Այս առիթով նա գրել է. «Թուրքերը նոր զվարճանք են գտել՝ բռնաբարել հայ կանանց իրենց ծնողների և ամուսինների աչքի առաջ»։

Խոսե Միգել Գոնսալես Սորիանոյի խոսքով՝ գրողն իր էսսեում Իսպանիայի կառավարությանը խնդրել է թեթևացնել «այն հայերի ճակատագիրը, ովքեր վերապրել են այդ սարսափելի հետապնդումը»: